«Որդեր»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նոր էջ «Որդեր (հելմինթներ, ճիճուներ)՝ առաջնաբերանային անողնաշարավոր կենդանիների ընդհանուր անվանումն է: ...»:
 
չ ERJANIK տեղափոխեց էջը «Տափակ որդեր»-ից «Որդեր»
(Տարբերություն չկա)

10:16, 5 Մարտի 2013-ի տարբերակ

Որդեր (հելմինթներ, ճիճուներ)՝ առաջնաբերանային անողնաշարավոր կենդանիների ընդհանուր անվանումն է: Հայտնի է որդերի մոտ 40 հզ. տեսակ: Որդերն ունեն մաշկածածկույթով պատված և հաճախ օղակաձև հատվածների բաժանված երկար մարմին: Վերջավորություններ չունեն, շարժվում են հիմնականում մարմնի գալարակծկանքների շնորհիվ: Տարբերում են ստորին որդեր, որոնց մարմնի կառուցվածքը շատ պարզ է, և բարձրակարգ որդեր, որոնք ունեն հատվածավոր մարմին, մարմնի երկրորդային խոռոչ (ցելոմ) և արյունատար համակարգ: Որդերի որոշ տեսակներ ապրում են հողում: Նրանք կուլ են տալիս և աղիքներով անցկացնում բնահողը՝ այնտեղից կորզելով օրգանական մնացորդները: Ստորգետնյա անցուղիներ բացելով՝ որդերը փխրեցնում են հողը և այն հարստացնում թթվածնով, նպաստում բերրիության բարձրացմանը: Տափակ որդերն ընդգրկում են մակաբույծ որդերի 2 դաս՝ ծծող որդեր (տրեմատոդներ) և երիզորդեր կամ ժապավենաձև որդեր (ցեստոդներ): Մարդու մակաբույծ ծծող որդերից հաճախ հանդիպում են օպիսթորխիսները, ֆասցիոլաները և այլն, երիզորդերից՝ եզան, խոզի և թզուկ երիզորդերը, էխինոկոկի ու ալվեոկոկի թրթուրները և այլն: Տափակ որդերն ապրում են ջրում: Նրանցից շատերն ունեն ոչ մեծ չափեր և վառ գունավորում: