«Արմատ (բուսաբանություն)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ Ռոբոտը ավելացնում է․: gv:Fraue
չ r2.7.2+) (Ռոբոտ․ fi:Juuri (kasvi) փոփոխվել է fi:Juuriով
Տող 45. Տող 45.
[[eu:Sustrai]]
[[eu:Sustrai]]
[[fa:ریشه]]
[[fa:ریشه]]
[[fi:Juuri (kasvi)]]
[[fi:Juuri]]
[[fr:Racine (botanique)]]
[[fr:Racine (botanique)]]
[[gd:Freumh]]
[[gd:Freumh]]

16:45, 21 հունվարի 2013-ի տարբերակ

Բույսի վեգետատիվ օրգաններն են արմատը և ընձյուղը :Դրանց հիմնական դերը բույսի սնուցումը,աճը,զարգացումն ապահովելն է:

Արմատը հողից կլանում է ջուր,ջրի մեջ լուծված հանքային աղեր և փոխադրում բույսի մյուս մասերը:Բացի այդ,արմատով բույսն ամրանում է հողին,այլապես քամին կարող է հեշտությամբ բույսը պոկել հողից:


Որոշ բույսերի արմատներում կուտակվում են պահեստային սննդանյութեր (ճակնդեղ,բողկ,շաղգամ,գազար):

Արմատով բույսը կարող է նաև բազմանալ:

Ըստ ծագման տարբերում են գլխավոր,կողային և հավելյալ արմատներ:Նկ.25.Արմատային համակարգի ձևերը || ||

Գլխավոր արմատը առաջանում է սերմի սաղմնային արմատիկից և ավելի արագ է աճում ու թափանցում հողի մեջ: Երբեմն արմատները սկիզբ են առնում ցողունի ստորին մասից,հազվադեպ՝ տերևներից:Դրանք կոչվում են հավելյալ արմատներ:Գլխավոր և հավելյալ արմատներից ծագում են կողային արմատներ,որոնք շատ են և խիստ մեծացնում են արմատային համակարգի մակերեսը:Դա անհրաժեշտ է հողից ավելի մեծ քանակությամբ սննդանյութեր կլանելու համար:Ըստ արտաքին ձևի տարբերում են երկու տեսակի արմատային համակարգ՝ առանցքային և փնջաձև(նկ.25):

Առանցքային արմատային համակարգում գլխավոր արմատը լավ է զարգացած և հեշտությամբ տարբերվում է կողային արմատներից:Առանցքային արմատային համակարգ ունեն երկշաքիլավոր բույսերը՝ լոբին,ոլոռը,տանձենին,կաղնին, խատուտիկը և այլն:

Փնջաձև արմատային համակարգում գլխավոր արմատը թերզարգացած է և չի տարբերվում փունջ կազմող հավելյալ և կողային արմատներից:Փնջաձև արմատային համակարգ ունեն միաշաքիլավոր բույսերը՝ցորենը,գարին,եգիպտացորենը, սոխը,սխտորը,դաշտավլուկը և այլն:

Պատկեր:Racine3.jpg
Արմատի հատվածները

Կաղապար:Link FA Կաղապար:Link GA