Jump to content

Սպառողը՝ բիզնեսին (C2B) գործարար մոդել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սպառողը`բիզնեսին (C2B) գործարար մոդել, նաև անվանում են հաճախորդ-բիզնես, մոդել, որտեղ սպառողները (անհատները) ստեղծում են արժեք և բիզնեսը օգտագործում է այդ արժեքը։ Օրինակ, երբ սպառողը կարծիք է թողնում կամ օգտակար գաղափար է տալիս նոր արտադրանքի զարգացման համար, ապա այդ սպառողը արժեք է ստեղծում բիզնեսի համար, եթե բիզնեսն ընդունում է այդ ներդրումը։ C2B մոդելի մեջ հակադարձ աճուրդի կամ պահանջարկի հավաքման մոդելը թույլ է տալիս գնորդներին սահմանել իրենց գինը, որը հաճախ վերջնական պայամանվորվածություն է դառնում տվյալ ապրանքի կամ ծառայության համար։ Սպառողը`բիզնեսին շուկայի շրջանակներում պետք է հստակ սահմանվի գործարքի մեջ ներգրավված սպառողների դերերը, և սպառողը պետք է բիզնեսի համար ինչ-որ արժեք ներկայացնի[1]։

C2B-ի մեկ այլ ձև է էլեկտրոնային առևտրի բիզնես մոդելը, որտեղ սպառողները կարող են առաջարկել ապրանքներ և ծառայություններ ընկերություններին, և ընկերությունները վճարում են սպառողներին։ Այս բիզնես մոդելը հանդիսանում է ավանդական բիզնես մոդելի լրիվ հակառակը, որտեղ ընկերություններն են ապրանքներ և ծառայություններ առաջարկում սպառողին (բիզնես – հաճախորդ = B2C)։ Մենք կարող ենք տեսնել C2B մոդելը բլոգերում կամ ինտերնետ ֆորումներում, որտեղ հեղինակը հղում է առաջարկում դեպի առցանց բիզնես՝ դրանով նպաստելով ապրանքի վաճառքին (ինչպես, օրինակ, Amazon.com- ի գիրքը), որի համար հեղինակը կարող է ստանալ փոխկապակցված եկամուտներ ամեն հաջող վաճառքից։ Առաջին C2B մոդելի էլեկտրոնային առևտրի կայքը եղել է Էլանսը /Elance/։

C2B-ն տնտեսական հարաբերությունների այն տեսակն է, որը որակվում է որպես բիզնեսի "շրջված" տեսակ։ C2B սխեմայի մեկնարկը պայմանավորված է.

  • մարդկանց խոշոր խմբերին միացնող երկկողմ ինտերնետ կապուղի; մեծ  ավանդական ԶԼՄ-ները միակողմանի հարաբերություններ են, իսկ ինտերնետը՝ երկկողմանի։
  •  տեխնոլոգիական ծախսերի նվազեցում; անհատները այժմ օգտվում են տեխնոլոգիաներից, որոնք միանգամայն հասանելի են խոշոր ընկերություններին (թվային տպագրության և ձեռքբերման տեխնոլոգիաներ, արագագործ համակարգիչներ և հզոր ծրագրային ապահովում)։

Դրական  եւ բացասական[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր մարդիկ ունեն սմարթֆոններ կամ ինտերնետին միանում են անձնական պլատֆորմներով / համակարգիչներով, որոնք թույլ են տալիս սպառողներին զբաղվել բրենդերով առցանց։ Քեթրին Արլինի խոսքերով, ավանդական սպառողը բիզնեսին մոդելներում ընկերությունները սպառողներին ապրանքներ և ծառայություններ կառաջարկեին, սակայն փափոխություն է տեղի ունեցել, որտեղ սպառողներին հնարավություն է տրվել դառնալու գործարքի շարժիչ ուժը[1]։ Ի շահ սպառողների՝ բիզնես շուկաներում աճուրդները տեղի են ունենում սպառողի կողմից, որը թույլ է տալիս սպառողին առաջարկել իր գինը ապրանքի կամ ծառայության համար։ Սպառողը կարող է նաև ապահովել արժեք բիզնեսում՝ առաջարկելով խթանել ապրանքներ սպառողների բլոգերում կամ սոցիալական լրատվամիջոցներում[1]։ Բիզնեսը արժեք է ներկայացնում սպառողների համար և ճիշտ հակառակը։ Բիզնեսնը շահում է C2B սպառողների՝ գնի շուրջ բանակցելու, ներդրում կատարելու կամ շուկայահանելու նրանց պատրաստակամությունից։ Իսկ սպառողները օգուտ են ստանում նվազեցված գներով ապրանքների և ծառայությունների ուղղակի վճարմումից և այն ճկունությունից, որը ստեղծել է C2B շուկան[1]։ C2B շուկայական հարաբերություններն ունեն նաև իրենց թերությունը։ C2B-ն դեռևս համեմատաբար նոր գործնական պրակտիկա է և դեռևս լիովին չի ուսումնասիրվել[2]։

Տարբերակում ավանդական բիզնես մոդելների միջև[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպառողը՝ բիզնեսին զարգացող բիզնեսի շուկա է, որը կարող է դառնալ ընկերության ամբողջական բիզնես մոդել, կամ կցվել արդեն գոյություն ունեցող մոդելին[1]։ Սպառողը՝ բիզնեսին (C2B) մոդելը բիզնեսը՝ սպառողին (B2C) մոդելի ճիշտ հակառակն է, որը նպաստում է ինտերնետի կամ առցանց տեխնոլոգիաների ձևավորմանը[3]։ Ավանդական բիզնեսից դեպի սպառողական շուկա կարևոր առանձնահատկությունն այն է, որ սպառողը ընտրում է դառնալ  գործարար հարաբերության մի մասը՝ սպառողը՝ բիզնեսին (C2B) մոդելի շրջանակներում։ Հարաբերությունների գոյատևման համար երկու կողմերը նախ պետք է գիտակցեն, որ այն գոյություն ունի, ընդունելով, որ հարաբերությունները կարևոր են երկու կողմերի համար[4]։

Տվյալների բազան և անալիտիկան կխթանեն C2B աշխարհը և հնարավորություն կտան ընկերություններին ավելի լավ հասկանալ և պատկերացնել հաճախորդների կաիրքները։ Բիզնեսները պետք է վերադառնան ուսումնասիրելու, թե ինչն է հանգեցնում վաճառքի, մարդկանց որոշումների։ Հեռու մնացեք նորարարությունից և նորագույն տեխնոլոգիաներից և վերադարձեք պարզելու "ով, ինչ և ինչու",-ին, որոնք մարդկանց բերում են բիզնեսի հետ գործակցության[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Defining C2B». www.businessnewsdaily.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
  2. Chen, Deng-Neng (2006 թ․ հոկտեմբերի 11). «An agent-based model for consumer-to-business electronic commerce». Expert Systems with Applications.
  3. Doyle, Charles (2016). Oxford Dictionary of Marketing. Online: Oxford University Press. ISBN 9780198736424.
  4. «EmeraldInsight». www.emeraldinsight.com. doi:10.1108/03090561311297490&. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.(չաշխատող հղում)
  5. «Forget B2B or B2C—It's About C2B». DMNews.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.