Jump to content

Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի (Ջգրաշեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի (այլ կիրառումներ)


Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի (Ջգրաշեն)
Եկեղեցի
ՏեղադրությունՎրաստան Նինոծմինդայի շրջան, Ջգրաշեն
ԱշխարհՎրաստան
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
ԿարգավիճակԿանգուն
Կառուցման սկիզբ1850-ական

Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի, Հայ Առաքելական եկեղեցի Նինոծմինդայի շրջանի Ջգրաշեն գյուղում։

Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցին հիշատակվում է 1850-ական թվականների վավերագրերում։ Այն ծառայել է 1829-1830-ական թվականներին Կարնո գավառի մի քանի գյուղերից փոխադրված հայ ընտանիքներին։ Երկար տարիներ գտնվել է կիսաքանդ վիճակում։ Եկեղեցին վերանորոգվել է 2012 թվականին բարերար Արսեն Քսպոյանի կողմից։ Վերանորոգված եկեղեցին օծվել է 2012 թվականի նոյեմբերի 11-ին Հայ առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և Սամցխե-Ջավախքի թեմի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն աբեղա Սալբիյանի կողմից[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]