Jump to content

Սուրբ Կարապետ մատուռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Կարապետ (այլ կիրառումներ)

Սուրբ Կարապետ մատուռ, Հայ առաքելական եկեղեցու տաճար Նախիջևանի Ռամիս գյուղի հյուսիսարևմտյան թաղամասի բարձրադիր վայրում[1]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորինվածքով մատուռը փոքրածավալ է, ունի միանավ դահլիճ։ Կառուցվել է սրբատաշ և կիսամշակ քարից։ Վերանորոգվել է 17-րդ և 19-րդ դարերին։ Մուտքը արևմուտքից է։ Ունի կիսաշրջանաձև աբսիդ։ Շրջակայքում պահպանվել են մի քանի խաչքարերի կտորներ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 46-47, էջեր 46-47 — 224 էջ։