Jump to content

Սիամ Պարագոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիամ Պարագոն
Տեսակառևտրի կենտրոն
Երկիր Թաիլանդ
ՏեղագրությունՓաթում Վան շրջան
ՍեփականատերԹագ անշարժ գույքի բյուրո
ՍպասարկողSiam Piwat?
Հիմնադրված է2005
Բացվածդեկտեմբերի 9, 2005
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք


Գլխավոր Գավիթը

Սիամ Պարագոն (անգլ.՝ Siam Paragon), առևտրի կենտրոն Բանգկոկ քաղաքում, Թաիլանդ։ Այն Թաիլանդի ամենամեծ առևտրի կենտրոններից մեկն է՝ ԻկոնՍիամ, ՍենթրալՎորլդ և ՍենթրալՊլազա ՎեստԳեյթ առևտրի կենտրոնների հետ միասին[1]։

Սիամ Պարագոնը ներառում է մի շարք մասնագիտացված խանութներ և ռեստորաններ, ինչպես նաև մուլտիպլեքս (15 խոշոր էկրանանոց կինոթատրոն), «Ծովային կյանք, օվկիանոսային աշխարհ» ակվարիում, ցուցահանդեսային դահլիճ, թայլանդական արվեստի պատկերասրահ և օպերային համերգասրահ։ Այն ներառում է նաև բոուլինգի սրահ և կարաոկե կենտրոն։ Սա Սիամ Պիվատ ընկերության համատեղ ձեռնարկությունն է, որը պատկանում է հարակից Սիամ Սենթըր / Սիամ Դիսքավըր առևտրի կենտրոններին և Առևտրի Կենտրոնների խմբին, որն էլ իր հերթին պատկանում է Էմպորիումին։ Սիամ Պարագոնի ֆինանսական արդյունքները չեն հաղորդվում Սիամ Պարագոնի զարգացման ընկերության կողմից[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական մուտքը
2016 թվականի վերանորոգումից առաջ

Սիամ Պարագոնը կառուցվել է Սիամի միջմայրցամաքային հյուրանոցի նախկին տարածքում, որը քանդվել է 2002-ին՝ վարձակալության ժամկետի ավարտից հետո։ 30 տարի ժամկետով վարձակալած հողամասը Քրոնթոն Բյուրոյի հողն է եղել, ինչպես նաև մի ժամանակ Սա Պաթում պալատի թագավորական այգին էր։ Առևտրի կենտրոնը բացվել է 2005 թվականի դեկտեմբերի 9-ին և արժեցել է մոտավորապես 450 միլիոն ԱՄՆ դոլար։ Այն ընդգրկում է 8,3 հա տարածք։

Գտնվելու վայրը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիամ Պարագոնը գտնվում է Ռաթա I ավտոճանապարհին՝ Պաթում Վան շրջանում, առևտրի այլ տարածքներին հարող տարածքում։ Այն գտնվում է Սիամի կենտրոնի և Սիամի հայտնագործության կենտրոնի հարևանությամբ․ այն Սիամի հրապարակի դիմաց է։ MBK կենտրոնը ևս գտնվում է մոտակայքում։ Վերգետնյա ճանապարհը BTS Սքայտրեյնի վերգետնյա մետրոյի ռելսերի ներքո Սիամ Պարագոնը կապում է Ռատչապրասոնգ խաչմերուկի հետ, որտեղ գտնվում են ՍենթրալՎորլդը, Գայսորնը և մի քանի այլ առևտրի կենտրոններ ու հյուրանոցներ։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • BTS Սքայտրեյնի վերգետնյա մետրո և Սիլոմ Լայն - Սիամի կայարանի շնորհիվ կապված են Սիամ Պարագոնի Մ հարկի հետ.
  • Ավտոկանգառ - 100,000 քմ, տեղավորվում է 4000 մեքենա։

Հանրախանութ և մանրածախ խանութներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին հարկում Գուրմանների այգին, որի վերանորոգումն ի դեպ ավարտվել է 2017 թվականին
Էկզոտիկ Թայլանդ քանութը 4-րդ հարկում
Պարագոնի կինոթատրոնը՝ 5-րդ հարկում

Պարագոն հանրախանութը զբաղեցնում է 50,000 քմ․ տարածք։ Եվս 40 000 քմ տարածք է հատկացվել մանրածախ առևտրի խանութներին, որոնք վաճառում են ամենատարբեր ապրանքներ՝ հագուստից մինչև նպարեղեն և թանկարժեք ավտոմեքենաներ[3]։

Թաիլանդի ավանդական արվեստը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սա Թաիլանդի ավանդական արվեստի խանութների մի բաժին է, որն առաջարկում է մի շարք դեկորատիվ ապրանքներ՝ մետաքս, փղոսկրյա և հնաոճ իրերի լայն տեսականի։

Արքայական Պարագոն սրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայական Պարագոն սրահը 12 000 քառակուսի մետր տարածքով միջոցառումների անցկացման դահլիճ է, 5000 մարդ տարողությամբ, որը հարմար է համերգների, կոնֆերանսների և հատուկ ցուցահանդեսների անցկացման համար[4]։

Հյուրանոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիամ Կեմպինսկի հյուրանոցը և սպասարկվող բնակարանային համալիրը գտնվում են Սիամ Պարագոն համալիրի թիկունքում գտնվող 53,000 քառակուսի մետր տարածքում[5]։

Էներգիայի սպառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիամի օվկիանոսային աշխարհը

Սիամ Պարագոնը տարեկան սպառում է մոտավորապես 123 ԳՎտժ էլեկտրաէներգիա (2011)։ Համեմատության համար նշենք, որ նույն ժամանակահատվածում Մեյ Հոն Սոն նահանգի քառորդ միլիոն բնակչությունն օգտագործել է 65 ԳՎտժ[6][7][8][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «10 Largest Malls in the World». Touropia. Վերցված է 2019 թ․ ապրիլի 7-ին.
  2. Nguyen, Lan Anh (21 July 2006). "Unfinished Central World to hold grand opening", ThaiDay (print edition).
  3. «Directory». Siam Paragon. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  4. «Why Us». Royal Paragon Hall. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  5. «LOCAL INFORMATION». Siam Kempinski Hotel Bangkok. Kempinski. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 30-ին.
  6. Pasick, Adam (2015 թ․ ապրիլի 5). «Bangkok's lavish, air-conditioned malls consume as much power as entire provinces». Quartz. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.
  7. Marks, Danny (2014 թ․ դեկտեմբերի 11). «Laos foots the bill for power-hungry Bangkok». Mekong Commons. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
  8. Marks, Danny (2014 թ․ դեկտեմբերի 3). «Laos foots the bill for power-hungry Bangkok». Asian Currents. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
  9. «ห้างสรรพสินค้าในกรุงเทพฯ 3 ห้างใช้ไฟฟ้าเทียบเท่ากับเขื่อน 1 เขื่อน» [Three Bangkok shopping malls use electricity equivalent to one dam]. EnergyThai. 2011 թ․ հունիսի 10. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]