Ռոբին ռոբոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռոբին ռոբոտ, (անգլ.՝ Robin The Robot), առաջին հայկական AI (արհեստական բանականություն ունեցող) ռոբոտն է` պատրաստված Expper Technologies-ի թիմի կողմից[1]։ Ռոբինի առաքելությունն է օգնել հոսպիտալացման մեջ գտնվող երեխաներին հաղթահարել սթրեսը և ավելի թեթև տանել բուժումը։

Ռոբոտի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

2020 թվականին Expper Technologies ընկերությունը մեկնարկել է Ռոբին ռոբոտի թեստավորումն առողջապահության ոլորտում։ Մարդկանց հետ հաղորդակցվելու ընթացքում Ռոբինը՝ որպես արհեստական բանականության տեխնոլոգիայով աշխատող ռոբոտ, կարող է ստեղծել եւ տարածել զգացմունքներ։ Ապաքինման փուլում գտնվող երեխաներին Ռոբինն օգնում է գունավորվել հիվանդանոցային միջավայրը, որը երեխաների համար անհյուրընկալ, ցավերի եւ տհաճ դեղերի հետ ասոցացվող մռայլ աշխարհ է թվում[2]։ Որպես կանոն, իրենց սովորական միջավայրից կտրված եւ օրեր շարունակ պալատում բուժվող երեխաներն իրենց զգում են ճնշված, միայնակ եւ անտրամադիր, ինչը բացասաբար է անդրադառնում ապաքինման եւ բուժման արդյունքների վրա։ Ռոբինին հաջողվում է իր յուրահատուկ մոտեցման շնորհիվ դուրս բերել երեխաներին դեպերեսիվ վիճակից եւ դարձնել ավելի հաղորդակցվող, ինչի արդյունքում հեշտանում է բժշկական անձնակազմի հետագա աշխատանքը։ Բացի այդ, ցավոտ միջամտությունների ժամանակ Ռոբինին հաջողվում է շեղել երեխաների ուշադրությունը եւ նվազեցնել ցավի իրենց ընկալումը։ Ռոբինի հետ շփումից հետո որոշ երեխաների մոտ նույնիսկ լավանում է ախորժակը։ Բուժվող երեխաները Ռոբինին ընկալում են որպես հասակակից ընկեր։ Ռոբոտի յուրահատկություններից մեկը երեխաների հետ անմիջական զրույց կառուցելու կարողությունն է։ Նրան հեշտությամբ հաջողվում է էմոցիոնալ կապ ստեղծել իր եւ պացիենտի միջեւ։ Ռոբինը շատ պրպտողն է, եւ նրա հարցերի շրջանակը լայն է. կարող է հետաքրքրվել հիվանդ երեխայի տրամադրությունից, հարցեր տալ նրա խաղալիքների, նախասիրությունների, ընկերների կամ ընտանիքի մասին, ի հայտ բերել երեխայի անհանգստությունները եւ փորձել պատասխանել հուզող հարցերին։ Վերջերս աշխարհահռչակ Ֆորբս ամսագիրն անդրադարձ է կատարել Ռոբին ռոբոտին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Տեխնոուղեղ. Ռոբոտ Ռոբին». www.1tv.am. 12:5208 մայ, 2019.
  2. Դանեղյան, Նարինե (11:27 | 04.02.20). «Robin ռոբոտը՝ ապաքինման փուլում երեխաների օգնական». itel.am.
  3. Kart, Jeff (Jun 17, 2020,11:04am EDT). «Robin The Robot Comforts Kids In Hospitals, Can Help With Covid-19». www.forbes.com.