Jump to content

Ջերմային հասարակած

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջերմային հասարակած
Տեսակտարածքային միավոր և Կոր

Ջերմային հասարակած, երկրի մակերևույթի վրա օդի բազմամյա ամենաբարձր միջին ջերմաստիճանի զուգահեռականը։ Ջերմային համարակած հաստատուն դիրք չունի, ձմռանը համընկնում է աշխարհագրական հասարակածի (օդի միջին ջերմաստիճանը մոտ 26 °C), ամռանը՝ 20-25° հս. լայնությունների հետ (օդի միջին ջերմաստիճանը մոտ 28 °C)։ Միջին տարեկան դիրքը գտնվում է հսհ լայնության մոտ 10°-ի սահմաններում։ Ջերմային համարակածի դիրքի տատանման պատճառը ամռանը Հյուսիսային կիսագնդի ցամաքների խիստ տաքանալն է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։