Պտուղ-ընկերքային անբավարարություն
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Պտուղ-ընկերքային անբավարարություն |
---|
Պտուղ-ընկերքային անբավարարության կամ պտղի ներարգանդային աճի ու զարգացման դանդաղման համախտանիշի ժամանակ տեղի է ունենում պտղի աճի ու զարգացման դանդաղում, որը հետևանք է պտղի հիպօքսիայի. Արգանդ-ընկերքային, պտղի արյան շրջանառության խանգարումը, գազափոխանակային ու նյութափոխանակային խանգարումները, ընկերքի զարգացման ու ֆունկցիոնալ խանգարումները ի վերջո բերում են մի ախտանշանահամալիրի, որը կոչվում է ՊՆԴԶՀ։
Պատճառագիտությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արտակոնքային պատճառներ-սրտի զարգացման արատներ, գերճնշումային հիվանդություն, երիկամների, թոքերի ախտաբանակ վիճակներ, սակավարյունություն, քրոնիկ վարակներ, և այլ պատճառներ
- Պրեէկլամպսիա, բազմապտուղ հղիություն, շիճուկային հիվանդություն, արգանդի հետվիրահատական սպի
Ախտածնություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ցիտոտրոֆոբլաստի ներաճի անբավարարություն
- Արգանդ-ընկերք արյան շրջանառության խանգարում
- Խորիոնալ թավիկնորի անհաս վիճակ
- Ընկերքային պատնեշի անբավարարություն[1]
Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջնային-զարգանում է մինչև 16-րդ շաբաթ (Ցիտոտրոֆոբլաստի ներաճի անբավարարություն) Երկրորդային-առաջանւմ է արդեն զարգացած ընկերքի առկայության պարագայում(արգանդ ընկերքային և ընկերք պտղային արյան շրջանառության խանգարումները, ցիտոտրոֆոբլաստի ներաճի երկրորդ ալիքի անբավարարություն, ընկերքի թավիկների ախտաբանական անբավարարություն)
Ըստ կլինիկական ընթացքի[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուր-առաջանում է հղիության ցանկացած շաբաթում և ծննդի ժամանակ քրոնիկ-հիմնականում ունի երկրորդային բնույթ Կլինիկա-պտուղ ընկերքային անբավարարությանը առավել բնորոշ է պտղի ներարգանդային աճի ու զարգացման դանդաղման համախտանիշը. Տարբերում են սիմետրիկ և ասիմետրիկ կլինիկական տարբերակները կախված պտղի չափսերի ու զանգվածի համապատասխանությունից։ Պտուղ ընկերքային անբավարարության առավել բնորոշ արտահայտություններն են
- Պտղի թթվացնաքաղց
- ՊՆԱԶԴՀ-Small for gestational age
- Հղիության վաղ ընդհատման վտանգ
Ախտորոշում-հիմնված է մանրակրկիտ անամնեզի ու գերձայնային հետազոտության տվյալների վրա.Գերձայնային հետազոտության միջոցով որոշվում են պտղի որոշ չափսեր(բիպարիետալ չափս, պտղի որովայնի միջին չափս և պտղի ազդրի չափսը) ու դրանց համապատասխանությունը հղիության տվյալ ժամկետին։ ՊՆԱԶԴՀ ժամանակ վերը նշված չափսերը հետ են մնում նորմայից մեկ կամ մի քանի շաբաթով։ Որոշվում է նաև ընկեքի զարգացման աստիճանը։
Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիրառվում են հակաթթվածնաքաղցային-կարնիտին, գլյուկոզայի ուտիլիզացիան բարելավվող-ակտովեգին, հակաօքսիդանտային դեղամիջոցներ, վիտամինաբուժում։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Pijnenberg R. et al., 1990
- И.С. Сидорова, И.О. Макаров 2005
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Graham C. H., 1992, Hustin J.H. et al., 1994, Lysiak J.J. et al.,1995.) (Pijnenberg R. et al., 1990
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |