Jump to content

Պոռնիկների միջազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսիացի մարմնավաճառներին փոխադրում են Սերպետրիեր բանտ (Էթիեն Ժուրաթ, 1745թ․)

Պոռնիկների միջազգային օր կամ սեռական ծառայություններ մատուցողների միջազգային օր, նշվում է ամեն տարի հունիսի 2-ին, որի ընթացքում պատիվ են տալիս սեռական ծառայություններ մատուցողներին և ծանաչում նրանց երբեմն շահագործվող աշխատանքային պայմանները։ Իրադարձությունը հիշեցնում է Լիոնի մարմնավաճառների կողմից Սբ․ Նազիր եկեղեցու օկուպացիան, երբ հարյուրից ավելի սեռական ծառայություն մատուցողներ 1975 թվականի հունիսի 2-ին գրավեցին տարածքը, որպեսզի ներկայացնեն իրենց անմարդկային աշխատանքային պայմանները[1]։ Օրը նշվում է 1976 թվականից սկսած։

Նախապատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Belle բրոնզե արձանը Օուդե Կերկում (Ամստերդամ)։ Հանդիսավոր կերպով բացվել է 2007 թվականի մարտին, հետևյալ գրությամբ՝ «Հրագանք ամբողջ աշխարհում սեռական ծառայություններ մատուցողների նկատմամբ»

1970 թվականին ֆրանսիական ոստիկանությունը շարունակում էր ճնշում գործադրել սեռական ծառայություններ մատուցողների նկատմամբ։ Ոստիակնության ռեպրեսիվ միջոցները[1] ստիպեցին այդ ոլորտի աշխատողներին ավելի հաճախ իրենց գործունեությունը ծավալել գաղտնի։ Արդյունքում սեռական ծառայություններ մատուցողների պաշտպանությունը նվազեցվեց և հանգեցրեց նրանց նկատմամբ բռնությունների աճին։ Երկու սպանություններից և կառավարության՝ իրավիճակը բարելավելու պատրաստ չլինելուց հետո սեռական ծառայություններ մատուցողները Լիոնում գրավեցին Սբ․ Նազիր եկեղեցին և գործադուլ հայտարարեցին։ Գործադուլ անողները պահանջում էին պատշաճ աշխատանքային պայմաններ և խայտառակության դրոշմի վերացում։

Ոստիկանությունն ազատեց եկեղեցին 8 օր անց[2]։ Այդ իրադարձությունը հիմք դարձավ սկսելու սեռական ծառայություններ մատուցողների իրավունքների միջազգային պաշտպանության շարժում[3]։

«Կանայք առանց սենյակի» դասախոսությունն ընթերցվեց Գերմանիայում (Բոխում) 2011 թվականի մայիսի 29-ին և վավերացրեց, որ 1975 թվականից սկսած սեռական ծառայություններ մատուցողների վիճակը չի բարելավվել։ Դասախոսությունը նվիրված էր հարևան Դորտմունդ քաղաքի սեռական ծառայություններ մատուցողներին, որոնք 1975 թվականին ճնշվել էին Լիոնում[4]։

Նման հիշատակի օրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մարտի 3 - Սեռական ծառայություններ մատուցողների իրավունքների միջազգային օր[5]
  • Դեկտեմբերի 17 - Սեռական ծառայություններ մատուցողների նկատմամբ բռնությունների դադարեցման միջազգային օր[6]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Internationaler Hurentag – Kirche soll Prostituierte nicht ausgrenzen (International Whores' Day: The church shouldn't exclude the prostitutes)» (German). Die Welt - Online. 2009 թ․ հունիսի 7. Վերցված է 2011 թ․ հունիսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Internationaler Hurentag in Bochum (International Whores' Day in Bochum)» (German). Bochumer Stadt- und Studierendenzeitung (bsz). 2010 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Sag mir, wer die Huren sind (Tell me, where are the whores?)» (German). Sexclusivitäten - Laura Méritt. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Frauen ohne Zimmer: Lesung zum Internationalen Hurentag 2011 (Women without room: Reading for International Whores' Day)» (PDF) (German). Madonna e.V. Արխիվացված է օրիգինալից (PDF; 414 kB) 2013 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Campaigns & Events». Global Network of Sex Work Projects. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.
  6. «17. Dezember, Internationaler Tag gegen Gewalt an SexarbeiterInnen! (International Day Against Violence Against Sex Workers)» (German). no-racism.net. 2010 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Agustín, Laura Maria. "Sex at the Margins: Migration, Labour Markets and the Rescue Industry", 2007, Zed Books, 978-1-84277-859-3
  • Agustín, Laura Maria. The Naked Anthropologist [1].
  • Kempadoo, Kamala (editor) & Doezema, Jo (editor). "Global Sex Workers: Rights, Resistance, and Redefinition", 1998, Routledge, 978-0-415-91829-9
  • Leigh, Carol. "Unrepentant Whore: The Collected Works of Scarlot Harlot", 2004, Last Gasp, 978-0-86719-584-2
  • Nagle, Jill. "Whores and Other Feminists", 1997, Routledge, 978-0-415-91822-0
  • Pheterson,Gail. "A Vindication of The Rights of Whores", 1989, Seal Press 978-0-931188-73-2
  • Weitzer, Ronald. 1991. "Prostitutes' Rights in the United States", Sociological Quarterly, v. 32, no.1, pages 23–41.