Պարտավորվածության վախ
Պարտավորվածության վախ (անգլ.՝ Fear of commitment), որը նաև հայտնի է որպես գամոֆոբիա[1], իռացիոնալ վախ է կամ խուսափողականություն երկարաժամկետ հարաբերություններից կամ ամուսնությունից։ Տերմինը երբեմն օգտագործվում է որպես պարտավորվածության ֆոբիա[2], որն ավելի լայնորեն նկարագրում է ընդհանրացված վախը և խուսափումը պարտավորություններից[3][4]։
Ըստ էության, չնայած հարաբերություններում ընկերակցությունից գոհունակություն ստանալուն, մարդիկ կարող են որոշել հեռանալ, եթե հարաբերությունները հասնեն նվիրվածության լուրջ մակարդակի։
Հոգեբանական բացատրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարտավորվածության վախը ներկայացնում է բազմակողմանի հոգեբանական երևույթ, որն առաջացել է բազմաթիվ գործոնների ազդեցությունից, և որոշ հոգեբանական տարրեր կարևոր դեր են խաղում որպես առաջնային նպաստողներ։ Ստորև բերված են երկարաժամկետ հարաբերություններում պարտավորվածության վախի մի քանի հնարավոր պատճառներ.
Կապվածության անապահովություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կապվածության անապահովությունը սահմանվում է մանկության շրջանում խնամակալի կողմից ոչ ադեկվատ խնամքով։ Նման փորձառությունները, ամենայն հավանականությամբ, կհանգեցնեն անապահով կապվածության ոճերի զարգացմանը, որը ներառում է այն ձևերը, թե ինչպես են անհատները ներգրավվում ուրիշների հետ հարաբերություններում[5]։ Կապվածության ոճերի հայեցակարգը ծագում է Բոուլբիի կապվածության տեսությունից՝ պնդելով, որ անհատները էվոլյուցիոն կարիք ունեն՝ սերտ հուզական կապեր հաստատելու իրենց համար նշանակալից մարդկանց հետ[6]։ Այն կապվածության մոդելը, որը ձևավորվել է վաղ շրջանում, հաստատում է կայուն կանխատեսում, որտեղ մանկահասակի և խնամողների հետ ձևավորված հարաբերությունները հիմք են հանդիսանում ապագայում այլ մարդկանց հետ հարաբերություններ կազմելու համար։ Սա հաստատում է շարունակական ազդեցություն անհատի հետագա հուզական կայունության և զարգացման վրա[7]։
Մանկության տարիներին անհանգիստ-խուսափող կապվածության ոճով անհատների դաստիարակության ժամանակ խնամակալները հաճախ չեն կարողանում երեխայի հույզերի արտահայտմանը ճիշտ արձագանքել, ինչը հանգեցնում է հուզական անտեսման կամ խուսափման աստիճանական զարգացմանը։ Շատ դեպքերում, երեխաները, ովքեր բախվում են այս խնդրի հետ, ամենայն հավանականությամբ սկսում են հարմարվել նման դինամիկային, ինչը, ի վերջո, նպաստում է մեծահասակների շրջանում խուսափող-մերժող կապվածության ոճի զարգացմանը[8]։ Հետևաբար, այս անհատները հակված են մակերեսորեն պահպանել կապերն ու սերտ հարաբերությունները՝ միաժամանակ ստեղծելով էմոցիոնալ խոչընդոտներ, երբ մյուսները փորձում են արտահայտել իրենց խորը հույզերը։ Այսպիսի դաստիարակության հետևանքով, երբ երեխաները սովորել են, որ հարաբերությունները անվստահելի են, իրենք միջանձնային փոխհարաբերություններից հիմնականում խուսափում են։ Երկարատև հարաբերություններում կամ ամուսնության մեջ պարտավորվածության վախը դրսևորվում է, քանի որ անհատները մտավախություն ունեն, որ իրենց պոտենցիալ զուգընկերները կարող են նմանվել իրենց մանկության անհուսալի խնամակալներին։ Հետազոտությունը ցույց է տվել, որ զգալի կապ կա պարտավորություններից խուսափելու և պարտավորությունները կատարելու միջև, ինչը նշանակում է, որ անհատը որքան շատ է խուսափում հարաբերություններից, այնքան ցածր է հարաբերություններում նրա պարտավորվածության մակարդակը[9]։
Սոցիալ հոգեբանական հետազոտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1987 թվականին Հազանը և Շավերը[10] իրականացրել են հետազոտություն՝ ընդլայնելով կապվածության տեսությունը և բացատրելով, թե ինչպես են տարբեր կապվածության ոճերն ազդում մեծահասակների հարաբերություններին։ Նրանք ստեղծեցին սիրո մասին թեստ, որը ներառում էր կապվածության ոճերի և սիրո վերաբերյալ համոզմունքներ։ 620 մասնակիցներ կատարեցին թեստը, և հետազոտողները եզրակացրեցին, որ այն անհատների մեծամասնությունը, ովքեր ապահով կապվածության ոճին են պատկանում, ունեն առողջ և տևական հարաբերություններ։ Մեկ այլ ուշագրավ եզրակացություն ցույց տվեց, որ խուսափող կապվածության ոճ ունեցող անհատները հաճախ անհանգստություն են ցուցաբերում զգացմունքային մտերմության վերաբերյալ իրենց անկախության նախընտրության պատճառով։ Մտերմության և նվիրվածության հանդեպ այս զզվանքը կարող է նպաստել երկարաժամկետ պարտավորության հանդեպ վախի ուժեղացմանը, քանի որ այդ անհատները կարող են պայքարել խոցելիության և էմոցիոնալ ներդրումների դեմ, որոնք բնորոշ են հարատև հարաբերություններին։ Բացի այդ, անհանգիստ-դիմացկուն կապվածության ոճը բնութագրվում է լքվածության վերաբերյալ մտահոգություններով և վստահության մշտական կարիքով։ Այս կապվածության ոճով անհատները կարող են նաև վախենալ պարտավորվել, քանի որ մերժման կամ չբավարարված հուզական կարիքների ընկալվող ռիսկը կարող է երկմտություն առաջացնել երկարաժամկետ հարաբերությունների համար։ Սա, հետևաբար, հաստատեց այն պնդումը, որ կապվածության ոճերը, հատկապես անապահով կապվածությունը, կարող են որոշակի չափով բացատրել պարտավորվածությունից վախը։
Նախկին փորձառություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկին հարաբերություններում, հատկապես այն հարաբերություններում, որում եղել են տրավմա կամ վատ ավարտ, կարող են մեծացնել անհատների մոտ պարտավորությունների հանդեպ վախի հավանականությունը։ Այդ անհատները կարող են վարանել էմոցիոնալ ներդրումներ կատարելը նոր հարաբերություններում՝ վախենալով, որ իրենց զուգընկերը չի պատասխանի նույն մակարդակի պարտավորություններին կամ կարող է դավաճանել իրենց վստահությանը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդկանց վարքագիծը կրկնելու որոշումներին զգալիորեն ազդում են անցյալի փորձի վերաբերյալ նրանց ընկալումները։ Երբ կանգնած են պարտավորվածության հեռանկարի հետ, անհատները կարող են հայտնվել անցյալ վախերի դեմ։ Այլ կերպ ասած, ուրիշների կողմից իրենց նկատմամբ վատ վերաբերմունքի փորձը անհատներին ստիպում է հավատարմությունը կապել բացասական ընկալումների հետ[11]։
Ցաձր ինքնագնահատական և ինքնավստահություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքնագնահատականը իրենից ներկայացնում է սեփական արժեքի և կարևորության գնահատում[11]։ Այն դրականորեն փոխկապակցված է ինքնավստահության հետ, ինչը նշանակում է, որ այն անհատները, ովքեր իրենց ընկալում են որպես ուրիշների կողմից արժեքի և կարևորության պակաս, ավելի քիչ հավանական է, որ ունենան բարձր ինքնագնահատական։ Քանի որ հարաբերությունների ձևավորումը խորապես ազդում են ինքնագնահատականի և միջանձնային վստահության վրա, հետևաբար կարող է առաջանալ պարտավորվածության վախ։ Սա հիմնված է այն համոզմունքի վրա, որ նրանք բավականաչափ պատրաստված չեն իրենց զուգընկերոջ կարիքները բավարարելու համար, ինչը հանգեցնում է առողջ և երկարատև հարաբերություններ պահպանելու վստահության բացակայությանը[12]։ Արդյունքում նվազած պարտավորությունը նպաստում է հարաբերությունների անբարենպաստ ավարտին, այդպիսով հաստատելով ցիկլային օրինաչափություն, որտեղ այս փորձը դառնում է նրանց անցյալի անհանգստացնող բաղադրիչը՝ բացասաբար ամրապնդելով նրանց վախը և ուժեղացնելով ֆոբիան։
Տհաճ ընտանեկան ամուսնալուծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտանիքում ամուսնալուծությունը ծառայում է որպես կոնկրետ օրինակ, որը հաճախ օգտագործվում է ամուսնալուծված ծնողների կողմից՝ ընդգծելու «ամուսնության իրականությունը»։ Սա բխում է նրանից, որ ամուսնալուծված ծնողները հաճախ ավելի վատատես վերաբերմունք ունեն ամուսնության նկատմամբ՝ ցածր լավատեսություն հայտնելով հարատև հարաբերությունների և առողջ ամուսնական վիճակի իրագործելիության վերաբերյալ։ Նման ծնողների երեխաները անխուսափելիորեն կլանում են այս իռացիոնալ հեռանկարները՝ մանկության տարիներին ձևավորելով կանխակալ հիմնարար համոզմունք, որ զույգերը չունեն հակամարտությունները հաղթահարելու կարողություն։ Զարգացման այս փուլը ծառայում է որպես ընդհանուր սխեմայի ստեղծման վճռորոշ ժամանակաշրջան։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հատկապես կանանց շրջանում առկա է վստահության նվազման միտում, երբ մտածում են կոնկրետ զուգընկերոջ հանդեպ նվիրվածության մասին[13]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Պարտավորության ֆոբիա» (անգլ.՝ Commitmentphobia) տերմինը ստեղծվել է հանրահայտ «Տղամարդիկ, ովքեր չեն կարող սիրել» գրքում 1987 թվականին[14]։ Շատերը քննադատում էին, որ գաղափարը սեքսիստական է, քանի որ ենթադրում է, որ միայն տղամարդիկ են ունենում պարտավորվածություն ֆոբիա; Հեղինակները ավելի ուշ ՝ 1995 թվականին, տրամադրել են պարտավորությունների ֆոբիայի ավելի գենդերային հավասարակշռված աշխատանք, որը կոչվում էր «Նա վախենում է, նա վախենում է» (անգլ.՝ He's Scared, She's Scared)[15]: Ամուսնության հանդեպ զզվանքը կապված է վախի հետ և կոչվում է «սկոտոֆոբիա»[16], իսկ ամուսնության հանդեպ ատելությունը «միսոգամի» է[17]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացի ինքնօգնության մասին տարածված քննադատություններից, հոգեբան Բելլա Մ. Դե Պաուլոն գրել է գրքեր սինգլիզմի մասին, ինչպիսին է «Սինգլիզմ․ ինչ է դա, ինչու է կարևոր և ինչպես դա դադարեցնել»[18][19]։
«Վախ» կամ «ֆոբիա» տերմինի օգտագործումը բնորոշ լեզվական կողմնակալություն է հաղորդում։ Այն վերաձևակերպում է հատուկ կենսակերպի որոշումները (օրինակ՝ ամուրիությունն ընդդեմ ամուսնության կամ երեխաներից զերծ մնալու գիտակցված որոշումը) անուղղակիորեն որպես ընդհանրացված, իռացիոնալ ֆոբիաներ, մինչդեռ չի կարողանում բացահայտել, նկարագրել կամ անդրադառնալ անհատի հատուկ դրդապատճառներին։ Օրինակ՝ տղամարդկանց իրավունքների շարժումը, վկայակոչելով ամուսնալուծությունների բարձր տոկոսները, թանկ ալիմենտը և իրավական ծախսերը, խոսում է ոչ թե «պարտավորության վախի», այլ «ամուսնության գործադուլի» մասին՝ արտահայտելու իրենց դիրքորոշումը, որ չամուսնանալը լիովին նորմալ և տրամաբանական դիրքորոշում է, որը հիմնված է ներգրավված տնտեսական գործոնների ռացիոնալ դիտարկման վրա[20][21][22]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Gamophobia (Fear of Commitment): Causes & Treatment». Cleveland Clinic (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 14-ին.
- ↑ «This Is Why Some People Are So Scared of Commitment». www.vice.com (անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2023 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Commitment Phobia: Symptoms and Signs». WebMD (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Is Fear of Commitment Real?». Psych Central (անգլերեն). 2021 թ․ մայիսի 28. Վերցված է 2023 թ․ մարտի 14-ին.
- ↑ «APA Dictionary of Psychology». dictionary.apa.org (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին.
- ↑ «APA Dictionary of Psychology». dictionary.apa.org (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին.
- ↑ Chris Fraley, R. (2002 թ․ մայիս). «Attachment Stability From Infancy to Adulthood: Meta-Analysis and Dynamic Modeling of Developmental Mechanisms». Personality and Social Psychology Review. 6 (2): 123–151. doi:10.1207/s15327957pspr0602_03. ISSN 1088-8683.
- ↑ Smith, Philip B.; Pederson, David R. (1988). «Maternal Sensitivity and Patterns of Infant-Mother Attachment». Child Development. 59 (4): 1097–1101. doi:10.2307/1130276. ISSN 0009-3920. JSTOR 1130276. PMID 3168617.
- ↑ Birnie, Carolyn; JOY McCLURE, M.; Lydon, John E.; Holmberg, Diane (2009 թ․ մարտ). «Attachment avoidance and commitment aversion: A script for relationship failure». Personal Relationships (անգլերեն). 16 (1): 79–97. doi:10.1111/j.1475-6811.2009.01211.x. ISSN 1350-4126.
- ↑ Hazan, Cindy; Shaver, Phillip (1987). «Romantic love conceptualized as an attachment process». Journal of Personality and Social Psychology (անգլերեն). 52 (3): 511–524. doi:10.1037/0022-3514.52.3.511. ISSN 1939-1315. PMID 3572722.
- ↑ 11,0 11,1 Donnellan, M. Brent; Trzesniewski, Kali H.; Robins, Richard W. (2015), «Measures of Self-Esteem», Measures of Personality and Social Psychological Constructs, Elsevier, էջեր 131–157, doi:10.1016/b978-0-12-386915-9.00006-1, ISBN 978-0-12-386915-9, Վերցված է 2024 թ․ մարտի 19-ին
- ↑ Rill, Leslie; Baiocchi, Elizabeth; Hopper, Megan; Denker, Katherine; Olson, Loreen N. (2009 թ․ հոկտեմբերի 12). «Exploration of the Relationship between Self-Esteem, Commitment, and Verbal Aggressiveness in Romantic Dating Relationships». Communication Reports (անգլերեն). 22 (2): 102–113. doi:10.1080/08934210903061587. ISSN 0893-4215.
- ↑ Whitton, Sarah W.; Rhoades, Galena K.; Stanley, Scott M.; Markman, Howard J. (2008 թ․ հոկտեմբեր). «Effects of parental divorce on marital commitment and confidence». Journal of Family Psychology (անգլերեն). 22 (5): 789–793. doi:10.1037/a0012800. ISSN 1939-1293. PMC 2704052. PMID 18855515.
- ↑ Steven A. Carter & Julia Sokol (1987). Men Who Can't Love. M. Evans & Co. ISBN 978-0-425-11170-3.
- ↑ Steven A. Carter & Julia Sokol (1995). He's Scared, She's Scared. M. Evans & Co. ISBN 978-0-440-50625-6.
- ↑ Kantha, Sachi Sri, and Saori Yamamoto. "Medical Aspects in Tackling Fertility Decline among Japanese." International Medical Journal 22.6 (2015): 450-452
- ↑ Ben-Rafael, Eliezer, and Sasha Weitman. "The reconstitution of the family in the kibbutz." European Journal of Sociology 25.01 (1984): 1-27.
- ↑ Arnold, Lisa; Campbell, Christina (2013 թ․ հունվարի 14). «The High Price of Being Single in America». The Atlantic. Վերցված է 2021 թ․ մայիսի 2-ին.
- ↑ «Bella DePaulo». Psychology Today. Վերցված է 2021 թ․ մայիսի 2-ին.
- ↑ Glenn Sacks; Dianna Thompson (2002 թ․ հուլիսի 9). «Have Anti-Father Family Court Policies Led to a Men's Marriage Strike?». ifeminists.com. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Helen Smith (2013 թ․ հունիսի 4). «The Marriage Strike: why men don't marry». Men on Strike: Why Men Are Boycotting Marriage, Fatherhood, and the American Dream-And Why It Matters. ENCOUNTER BOOKS. էջեր 1–39. ISBN 978-1-59403-675-0.
- ↑ Wendy McElroy (2003 թ․ օգոստոսի 12). «The Marriage Strike». Fox News - Opinion. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.