Պարուրակներ
Պարուրակներ, պտտման մարմնի մակերևույթի վրա իրար հաջորդող, պտուտակային գծով տեղադրված ելուստներ և ակոսներ։
Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարուրակները կիրառվում են մեքենամասերի, մեխանիզմների, սարքերի, սարքավորումների ու շինվածքների միացման, սեղմման կամ տրված տեղաշարժումների ապահովման համար։
Ձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարմնի մակերևույթի ձևից կախված պարուրակներ լինում են.
- գլանական
- կոնական,
ըստ ակոսի պրոֆիլի՝
- ուղղանկյուն,
- եռանկյուն,
- սեղանաձև կլոր և այլն։
Եռանկյուն պարուրակներ լինում են.
- մետրական
- խողովակային։
Որպես ամրակման պարուրակները օգտագործվում են խոշոր քայլով մետրական, իսկ բարակ պատերով ու ցիկլային ծանրաբեռնված մեքենամասերում՝ փոքր քայլով մետրական պարուրակներ։ Աղտոտված միջավայրում օգտագործվում են կլոր, հերմետիկ միացություննեում՝ խողովակային պարուրակներ։
Հիմնական տարրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարուրակների հիմնական տարրերն են՝
- արտաքին՝ d,
- ներքին՝ d1
- միջին՝ d2 տրամագծերը (մանեկների համար՝ D, D1, D2),
- P քայլը,
- պրոֆիլի H2, սկզբնական Н ու աշխատանքային H1 բարձրությունները և a անկյունը։
- Խոշոր քայլով մետրական պարուրակներ նշանակում են «Մ» տառով (արտաքին տրամագծերով՝ Մ6, Մ12 և այլն),
- փոքր քայլով մետրական պարուրակներ՝ նաև քայլով Մ6x0․5, Մ12x1 և այլն),
- խողովակային պարուրակներ՝ դյույմերով արտահայտված նոմինալ չափով (գլանական՝ Գ․ խոդ․ 2"-, կոնական՝ Կ խոդ․ 3/4"-), սեղանաձև ու հենման պարուրակներ՝ արտաքին տրամագծով ու քայլով (Սեղ․ 40•6, Հենմ․ 80•16), իսկ բազմամուտք պարուրակներ՝ նաև մուտքերի թվով [Սեղ․ 40X(3X6)]։
Պարուրակների գալարները լինում են՝ աջ ու ձախ ուղղության, օրինակ, ձախ ուղղության գալարներով պարուրակներ նշանակում են՝ Սեղ․ 40X6 ձախ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 219)։ |