Նույնություն
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նույնություն (այլ կիրառումներ)
Նույնություն, առարկայի, երևույթի ինքն իր հետ կամ այլ առարկաների և երևույթների հետ ունեցած հավասարությունը, միատեսականությունը։ Առարկաները համարվում են նույնական, եթե դրանցից մեկին բնութագրող բոլոր հատկությունները բնութագրում են նաև մյուսներին։ Բացարձակ նույնություն չի կարող լինել, որովհետև առարկաները մշտապես փոփոխվում են։ Այդ պատճառով նույնությունը հարաբերական է, ժամանակավոր և պարունակում է տարբերություններ։ Այս կերպ ըմբռնված նույնությունը հնարավորություն է տալիս ձևակերպել նույնության հասկացության ձևական տրամաբանական մոդելը, որը կախված չէ այդ հասկացության բովանդակությունից։ (Անտեսվում են նույնականացման ընթացակարգերը և նույնացման արդյունքների կախվածությունը նույնականացման պայմաններից կամ եղանակներից)։ Մաթեմատիկայում նույնությունը հավասարում է, որը ճիշտ է այդ հավասարման մեջ մտնող փոփոխականների բոլոր հնարավոր արժեքների համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 404)։ |
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |