Նոր հայկական նոտագրություն
Նոր հայկական ձայնագրությունը հայկական նոտագրման համակարգ է, որը ստեղծել է Համբարձում Լիմոնջյանը, հին հայկական ձայնագրության՝ խազերի հիման վրա։ Նրա նեմային նշանները հնարավորություն են տալիս մեղեդին գրել շարականի տողերի միջև՝ հեշտացնելով երգեցողությունը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]16-րդ դարից հետո հայկական խազագիր նոտագրությունը հետզհետե բարդանում է, և ապա անհասկանալի է դառնում եկեղեցական երաժիշտներին։ 19-րդ դարի սկզբում՝ այն բարեփոխվում է Պապա Համբարձում Լիմոնջյանի միջոցով 1813-1815 թվականներին։ Համակարգի փոփոխման պատճառներից էին նոտագրման համակարգը սովորելու և օգտագործման համար ավելի հեշտ դարձնելը, և հին խազագրության տարրերից օգտվելը։
Կոմիտասն իր ուսումնասիրական և հայկական ժողովրդական երաժշտության ուղևորություններում, հիմնականում օգտագործել է նոտագրության այս համակարգը։
Նոր հայկական ձայնագրությունը այժմ դասավանդվում է Երևանի պետական կոնսերվատորիայում, Գևորգյան Ճեմարանում, և ուրիշ երաժշտական հիմնարկություններում[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Խազ (անգլերեն)». Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 21–ին-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նոր հայկական նոտագրություն կատեգորիայում։ |