Jump to content

Նիկոլսկի այգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

Նիկոլսկի այգի (ռուս.՝ Никольский сад), այգի Սանկտ Պետերբուրգում։ Ձևավորվել է 18-րդ դարում Կրյուկովի, Գրիբոեդովի ջրանցքների, Ռիմսկի Կորսակով պողոտայի և Նիկոլսկի նրբանցքի միջև։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1753-1762 թթ. այգու կենտրոնում կառուցվել է Նիկոլսկու ծովային տաճարը, որից էլ այգին ստացել է իր անունը։ 1755-1758 թթ. Կրյուկով ջրանցքի ափին կառուցվել է քառահարկ զանգակատունը, որն այժմ համարվում է Սանկտ Պետերբուրգի խորհրդանիշերից մեկը[1]։ 1873 թվականին Նիկոլսկու հյուսիսային կողմի ազատ հրապարակում վաճառական Օ. Տուպիկովի առաջարկով ստեղծվել է պուրակ։ Ավելի ուշ, հրապարակի բացմանը ներկա կայսրի խնդրանքով, այն միավորվել է Նիկոլսկի այգու հետ[2]։

Այգու ձևավորումը կանոնավոր լանդշաֆտային է։ 1874-1875 թվականներին վերակառուցվել է։

Հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1908 թվականին Նիկոլսկի տաճարի պարիսպից դուրս կառուցվել է գրանիտե կոթող՝ նվիրված Ցուսիմայի ճակատամարտում զոհվածներին։ Կոթողը ռազմածովային սպա Ն. Ս. Պուտյատինի նախագծով կառուցել է ճարտարապետ Յա. Ի, Ֆիլատեյը։ 1973 թվականին կոթողը վերականգնվել է, որի ընթացքում փոխվել է նրա տեսքը։

Եկեղեցու ցանկապատի հետևում է գտնվում Հոկտեմբերյան հեղափոխության և Քաղաքացիական պատերազմի մասնակիցների եղբայրական գերեզմանատունը[3]։

Քաղաքային լեգենդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաճառական Օ. Տուպիկովը Սանկտ Պետերբուրգի գեներալ նահանգապետին առաջարկել է նախկին հրապարակի տարածքում պուրակ ստեղծել և դա անել իր սեփական միջոցների հաշվին, պայմանով, որ կստանա քարերը, որոնցով հրապարակը կհարթեցվի։ Վաճառականը թույլտվություն ստացավ պայմանով, որ նա նաև կստեղծի ապագա հրապարակը։

Պուրակի բացման ժամանակ կայսրը ցանկացել է միավորել այն Սբ. Նիկոլսկու տաճարի պարտեզի հետ, որը պատկանում էր թագավորական ընտանիքին։ Հոգևորականները դեմ են եղել՝ չցանկանալով եկեղեցին դարձնել հանրային վայր, սակայն ստիպված էին համաձայնել[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Санкт-Петербург Никольский собор
  2. 2,0 2,1 «Никольский сад на petergid». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 10-ին.
  3. Никольский сад в Энциклопедии Санкт-Петербурга