Նիժնի Տագիլի Պ. Պ. Բաժովի անվան պատանի հանդիսատեսի թատրոն
Նիժնի Տագիլի Պ. Պ. Բաժովի անվան պատանի հանդիսատեսի թատրոն | |
---|---|
Տեսակ | թատրոն, երիտասարդական թատրոն և կինոթատրոն |
Երկիր | Ռուսաստան |
Գտնվելու վայրը | Սվերդլովսկի մարզ |
Հիմնադրման ամսաթիվ | մարտի 20, 2013 |
Անվանված է | Պավել Բաժով |
Նիժնի Տագիլի Պ. Պ. Բաժովի անվան պատանի հանդիսատեսի թատրոն (ռուս.՝ Театр юного зрителя им. П. П. Бажова при МБУК ДЦ Урал ), Ռուսաստանի Սվերդլովսկի մարզի Նիժնի Տագիլ քաղաքի չորս թատրոններից մեկն է, քաղաքի բոլոր թատրոններից ամենափոքրը։ Թատրոնը ստեղծվել է «Ուրալ» կինոթատրոնի սրահներից մեկի հիման վրա։ Գտնվում է քաղաքի Լենինսկի շրջանում, Կոսմոնավտների և Ֆրունզեի փողոցների խաչմերուկում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատանի հանդիսատեսի թատրոնը ստեղծվել է հին «Ուրալ» երկհարկանի կինոթատրոնի հենքի վրա։ 1956 թվականից «Ուրալ» կինոթատրոնը երբեք չէր փակել։ Կառույցը քանդվել էր և անհրաժեշտ էր լուրջ վերանորոգում, որի համար քաղաքը միջոցներ չուներ։ 2010 թվականի ամռանը «Ուրալ» կինոթատրոնը փակվեց։ Հիմնարկը վերակազմավորվեց և դարձավ շրջանի բնակիչների համար հանգստի կենտրոն։ Ավելի ուշ սրահներից մեկում բացվեց մասնավոր թատրոն երեխաների և նրանց ծնողների համար։
Թատրոնը կոչվել է խորհրդային գրող և ժողովրդական բանահավաք Պավել Պետրովիչ Բաժովի պատվին, ով առաջին է կատարել ուրալական հեքիաթների գրական մշակումը։ «Մալախիտե զարդատուփ» գրքի համար ստացել է Ստալինյան մրցանակ[1]։
Ռեպերտուար
[խմբագրել | խմբագրել կոդը]Թատրոնը հիմնականում ուղղված է կրտսեր, միջին և դպրոցական տարիքի հանրությանը։ ներկայացվող հիմնական ստեղծագործություններն են՝ հեքիաթներ, մանկական ներկայացումներ, երբեմն` տիկնիկային թատրոններ։ Բացի այդ, կազմակերպվում են շրջիկ ներկայացումներ ճամբարներ, դպրոցներ, մանկապարտեզներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Нижнетагильский театр юного зрителя имени П. П. Бажова». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.