Jump to content

Նեոռեալիզմ (փիլիսոփայություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նեոռեալիզմ (այլ կիրառումներ)
Ջորջ Մուր՝ Նորռեալիզմի հիմնադիրներից

Նեոռեալիզմ, նորռեալիզմ (նեո և ռեալիզմ), փիլիսոփայության ուղղություն։ Նեոռեալիզմի իմացաբանական սկզբունքները արտահայտել են Ջ․ Մուրը և այլք։ 1930-ական թվականներին նեոռեալիզմի ազդեցությունը նվազել է, և նրան փոխարինելու է եկել քննադատական ոեալիզմը։ Նեոռեալիզմը քննադատել է սուբյեկտիվ իդեալիզմը (իրականությունը սուբյեկտի գիտակցությանը հանգեցնելու համար) և հանդես եկել սուբյեկտից անկախ օբյեկտի գոյության մասին թեզիսով։ Միաժամանակ նեոռեալիզմը մերժել է մատերիալիզմը որպես «դուալիստական» տեսություն, որն իբր բացարձակորեն հակադրում է սուբյեկտն օբյեկտին, և զարգացրել է «էպիստեմոլոգիական մոնիզմի» ուսմունքը։ Նեոռեալիզմը համարում է, որ կեցությունը չունի ոչ մատերիական, ոչ իդեալական բնույթ, այն «չեզոք տարրերի» ամբողջություն է, տարրեր, որոնք, կախված իրավիճակից, ձեռք են բերում ֆիզիկական կամ հոգեկան նշանակություն։ Ճանաչողական առումով «չեզոք» օբյեկտը անմիջականորեն մտնում է սուբյեկտի գիտակցության մեջ, դառնում «հոգեկան», իսկ գիտակցության ոլորտից դուրս այն հանդես է գալիս որպես «ֆիզիկական»։ Գիտակցության մեջ օբյեկտի անմիջական ընդգրկման մասին դրույթը չի լուծում կեղծ գիտակցության գենեզիսի պրոբլեմը և հակասության մեջ է մտնում գիտակցությունից անկախ օբյեկտի վերաբերյալ դրույթի հետ։ Այսպիսով նեոռեալիզմը ըստ էության իդեալիզմի տարատեսակ է։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Նոր բուրժուական փիլիսոփայություն 1972 թվական, գլուխ 8․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 230