Jump to content

Նաբրոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նաբրոկ (իսլ.՝ nábrók)՝ վարտիք, որը պատրաստված է մահացածի մաշկից, որը 17-րդ դարի իսլանդական ժողովրդական մոգության մեջ օգտագոծում էին որպես անսահմանափակ քանակով փողի գրավման միջոց[1]։

Նաբրոկի պատրաստման արարողությունը սկսում էր կենդանի մարդուց թույլտվություն խնդրելով՝ մահից հետո նրա մաշկը օգտագործելու համար[2]։ Այն բանից հետո, երբ նրան կհուղարկավորեն, պետք է հանել մարմինը և դիակից առանձնացնել գոտկատեղից ներքև հատվածի մաշկը, առանց քերծվածքների և կտրվածքների։ Եթե հագնեն ստացված վարտիքը, այն կկպչի մաշկին և կդառնա այն կրող մարդու մի մասը։ Այնուհետև պետք է աղքատ այրուց մետաղադրամ գողանալ (Սուրբ Ծննդին, Զատիկին) և այն մտցնել փոքրիկ քսակ։ Մինչ մետաղադրամը կմնա քսակում, այն դեպի իրեն գումար կձգի, այնպես որ քսակը երբեք չի դատարկվի։ Դժոխք չընկնելու համար տերը պետք է կենդանության օրոք ինչ որ մեկին համոզի վերցնել այդ վարտիքը, նոր տերը պետք է հագնի նաբրոկի աջ ոտը, մինչև նախկին սեփականատերը չի հանել ձախը։ Այսպես նաբրոկը կկարողանա գումար ձգել մի քանի սերուդ շարունակ։ Եթե տերը չկարողանա փոխանցել այն հաջորդին, մահից հետո նրա ամբողջ մարմինը կսառեցվի։

Միակ պահպանված նաբրոկը պահվում է Իռլանդիայի կախարդության և սև մոգության թանգարանում (The Museum of Icelandic Sorcery & Witchcraft) Հոլմավիկում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Whitehead, Gudrun D. (2016 թ․ հոկտեմբերի 30). «Halloween Special: Object Spotlight Sinister Pants» (PDF). International Committee for Museums of Ethnography Newsletter (English). No. 79. Paris, France: International Council of Museums. էջ 6. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2017 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 21-ին. {{cite magazine}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Stave for Necropants». Strandagaldur, Museum of Icelandic Sorcery and Witchcraft. 2005 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]