Jump to content

Մնացորդային դեֆորմացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մնացորդային դեֆորմացիա, դեֆորմացիայի այն մասը, որը պահպանվում է արտաքին ուժերի ներգործությունը վերացնելուց հետո։ Մնացորդային դեֆորմացիան ի հայտ է գալիս այն դեպքում, երբ դեֆորմացիայի հետևանքով առաջացող լարումները գերազանցում են մարմնի առաձգականության սահմանը։ Ուժի ազդեցությամբ՝ առանց նյութի հոծության մակրոսկոպիկ խախտումների առաջացող մնացորդային դեֆորմացիան կոչվում է պլաստիկ դեֆորմացիա։ Որոշակի պայմաններում բազմակի բեռնավորումից առաջացող մնացորդային դեֆորմացիաները կուտակվում են և հանգեցնում կոնստրուկցիայի քայքայմանը։ Մնացորդային դեֆորմացիայի օգտագործման վրա են հիմնված կռումը, քարշումը, գլոցումը և տեխնոլոգիական այլ պրոցեսներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 653