Jump to content

Մկրատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մկրատ (արաբ․՝ مِقْرَاض (miqrāḍ)‎‎), տարբեր նյութեր կտրելու ձեռքի գործիք, սարք կամ մեքենա։ Ձեռքի մկրատով կտրում են գործվածք, թուղթ և այլն։ Տարբերում են կենցաղային, ատաղձագործական, թիթեղ կտրելու, դերձակի, բժշկական և այլ մկրատներ։ Տարբեր նյութեր կտրելու համար (վերանորոգման արհեստանոցներում) կիրառում են սկավառակավոր և ուղղագիծ դանակներով ստացիոնար և շարժական սարքավորումներ։ Թերթավոր և շերտավոր նյութերի, խողովակների, ձևավոր գլոցման պրոֆիլները կտրում են առավել հզոր մեքենաներով։ Այդպիսի մկրատները ըստ աշխատանքային օրգանի կառուցվածքի լինում են հատիչ, գիլյոտինային, ալիգատորային (լծակավոր), սկավառակավոր և այլն։ Դրանցով կարելի է կտրել պողպատե թերթեր՝ մինչև 60 մմ և կլոր գլոցուկ՝ մինչև 165 մմ հաստությամբ։

Մկրատը հորինել է Լեոնարդո դա Վինչին[փա՞ստ]։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 640