Միտոգենետիկ ճառագայթներ
Արտաքին տեսք
Միտոգենետիկ ճառագայթներ, փոքր ինտենսիվության, 1900-3250Å ալիքի երկարության ուլտրամանուշակագույն ճառագայթներ։ Առաջանում են բույսերի և կենդանիների բջիջներում ու հյուսվածքներում, ֆերմենտային ռեակցիաների ժամանակ։ Հայտնաբերել է Ա․ Գուրվիչը (1923) և ցույց տվել դրանց խթանող դերը բջիջների բաժանման՝ միաոզի ժամանակ (այստեղից՝ անվանումը)։ Միտոգենետիկ ճառագայթների կենսաբանական ազդեցությունը պայմանավորված է դրանց ներգործության տակ բջիջներում շղթայական քիմիական պրոցեսների առաջացմամբ։ Միտոգենետիկ ճառագայթների սպեկտրի վերլուծությունից պարզվել է, որ նրանց ինտենսիվությունը կախված է հետազոտվող օբյեկտի ֆիզիոլոգիական վիճակից։ Հակասական փորձնական արդյունքների պատճառով միտոգենետիկ ճառագայթների գոյությունը վիճարկվում է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 612)։ |