Jump to content

Միլոնա (կիրճ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլոնա
Φαράγγι Μυλωνά
Կոորդինատներ35/02/7.97/N/25/50/59.64/E

Միլոնա (հուն․՝ Μυλωνά), կիրճ Հունաստանի Իերապետրա քաղաքի Այոս Իոաննիս (Այ-Յաննիս) համայնքում, որն ավարտվում է Կակիա Սկալա լողափի մոտ՝ Կուցունարի և Ֆերմա բնակավայրերի միջև[1]։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլոնա կիիրճը Իերապետրայից գտնվում է 10-15 րոպե հեռավորության վրա՝ մեքենայով և ներառում է տպավորիչ ջրվեժ։ Ջրվեժին հասնելու երկու արահետ գոյություն ունի՝ մեկը շատ հեշտ, մյուսը՝ շատ դժվար։

Հեշտ արահետը տևում է ընդամենը 20 րոպե։ Արահետն անցանելի է, քանի որ բետոնե է։ Արահետի ընթացքի նշանները շատ պարզ են։ Դժվար արահետը կարող է տևել մինչև 2 ժամ։ Այս արահետն անցնելու համար պետք է անցնել գետը, իսկ տեղ-տեղ պետք է մագլցել ժայռեր։ Արահետի աջ կողմում հեշտ ճանապարհն է, ուստի անհրաժեշտության դեպքում հեշտ է փոխել ճանապարհը[2]։

Երկու արահետների երթուղին ավարտվում է Միլոնայի 40 մետրանոց ջրվեժի մոտ։ Այս կիրճն անցնելու լավագույն ժամանակը ձմռանն է կամ վաղ գարնանը, որպեսզի առատ ջուր լինի։ Սակայն դժվարին արահետի դեպքում, պետք է գնալ այն ժամանակ, երբ տեղումները շատ չեն՝ անձրևի դեպքում արահետը դառնում է վտանգավոր։

Կիրճի գետի ջրերը հայտնվում են Կակիա Սկալա ծովում։ Ըստ Այոս Իոաննիսի տեղական խորհրդի նախագահ Նիկիտաս Լամբրակիսի, այս ջրերը, չափավոր տեղումներով, տարեկան հասնում են 4,5 միլիոն խորանարդ մետր ջրի։ Գետի երկայնքով և անտառում գտնվում են բետոնե քարաձիգներ, որոնք կառուցել են այիանեցիները և թվագրվում են 1960-1965 թվականներին։ Այս «հեղեղատարները» ժամանակին օգտագործվել են ջրվեժներից Կուցունարի ջուր տեղափոխելու համար՝ ոռոգման նպատակով[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Φαράγγι Μυλωνά(չաշխատող հղում) Cretan Beaches. Viitattu 7.9.2020.
  2. Ierapetramyguide Blog (2011), Ο καταρράκτης και το φαράγγι του Μυλωνά στον Άϊ Γιάννη Ιεράπετρας
  3. «my-crete Blog». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 28-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]