Մեղմիչ, մեքենաների և կառույցների կոնստրուկցիաներում տատանումների մարման և հարվածների մեղմման համար ծառայող սարք։ Տարբերում են մեխանիկական, հիդրավլիկական և պնևմատիկ մեղմիչներ։ Մեղմիչները կիրառում են անհարթ ճանապարհով ավտոմոբիլի շարժման ժամանակ տատանումների մարման, ինքնաթիռի վայրէջքի ժամանակ հարվածի մեղմման համար և այլն։ Մեղմիչների կոնստրուկցիաներում օգտագործում են զսպաններ, ռետինե տարրեր, ինչպես նաև հեղուկներ և գազեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 446)։