Jump to content

Մելանժի գործվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մելանժի գործվածքներ

Մելանժի գործվածք, տարբեր գույնի ներկած թելերի խառնուրդի հյուսվածքի՝ մելանժի (< ֆրանս․ melange — խառնուրդ) միաթել կամ ոլորված մանվածքից պատրաստված գործվածք։ Երփներանգ գործած կամ ներկած գործվածքներից Մելանժի գործվածքը տարբերվում է գունային յուրահատուկ էֆեկտով։ Բամբակե Մելանժի գործվածք մշակելիս գունազրկման չեն ենթարկում, քանի որ դա փչացնում է թելերի գունավորումը։ Գունազրկման պրոցեսը հիմնականում հանգեցվում է գործվածքների մեխանիկական մշակման և ապրետավորման։ Բրդե Մելանժի գործվածքի մշակումը չի տարբերվում գործվածքների սովորական մշակումից։ Բամբակե Մելանժի գործվածքն առավելապես հայտնի են տրիկոն, շևիոտը, դիագոնալը, կովերկոտը, մահուդը։ Բրդե Մելանժի գործվածքն անվանումը կազմվում է այս անվանումներին «մելանժ» բառը ավելացնելով։ Օրինակ ՝մահուդ-մելանժ, դրապ-մելանժ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 382