Մաքսիմիլիան ֆոն Շենկենդորֆի հուշարձան
Մաքսիմիլիան ֆոն Շենկենդորֆի հուշարձան | |
---|---|
Մաքսիմիլիան ֆոն Շենկենդորֆի հուշարձան | |
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Սովետսկ |
Շինության ձև | բրոնզե հուշարձան |
Նյութ | բրոնզ |
Ներկա վիճակ | Ապամոնտաժված |
Statue of Max von Schenkendorf Վիքիպահեստում |
Մաքսիմիլիան ֆոն Շենկենդորֆի հուշարձան (ռուս.՝ Памятник Максимилиану фон Шенкендорфу), Մաքսիմիլիան ֆոն Շենկենդորֆի հուշարձանը Սովետսկ քաղաքում՝ նախկին Տիլզիտ։ Տեղակայված է եղել Բարեկամության փողոցում։ Մինչև մեր օրեր պահպանվել է պատվանդանը, որի վրա 1967 թվականից գտնվում է Լենինի հուշարձանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1890 թվականին Տիլզիտի հրապարակում, որը կրում է բանաստեղծի անունը, տեղադրվել է Մաքսիմիլիան ֆոն Շենկենդորֆի բրոնզե հուշարձանը, որի քանդակագործը Մարտին Էնգելկեն էր։ Հուշարձանի տակ տեղադրվել է պարկուճ՝ ստորագրված կայսր Վիլհելմ II-ի կողմից։ 1944 թվականի հոկտեմբերին, կապված Կարմիր բանակի մոտեցման հետ կապված, հուշարձանը ապամոնտաժվել և տեղափոխվել է անհայտ ուղղությամբ, այժմ կորել է։ Վերջին անգամ հուշարձանը տեսել են Բրաունսբերգի (Լեհաստանի տարածք) երկաթուղային պլատֆորմում։ Հուշարձանի որոնման աշխատանքներն արդյունք չեն տվել։ Սակայն հուշարձանի պատվանդանը կանգնած է մնացել մինչև 1960-ական թվականների կեսը, որի վրայի գրությունը մաշվել է[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանաստեղծը հուշարձանում ներկայացված էր սպայի հագուստով և բաց գլխով, աջ ձեռքը բարձրացրած դեպի երկինք, կարծես երդվում է կայսրին և հայրենիքին, ձախ ձեռքում բանաստեղծություններով իր գիրքն էր։ 2,8 մետր բարձրությամբ բրոնզե ֆիգուրը տեղադրված էր վարդագույն գրանիտից պատվանդանի վրա։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1970-ական թվականների կեսերին հուշարձանի տեղում Սովետսկ քաղաքի ցելյուլոզայի և թղթի գործարանի աշխատողները հայտնաբերեցին մետաղական մի արկղ։ Գանձ գտնելու հույսը չէր հաստատվել. արկղում Մաքսիմիլիան ֆոն Շենկենդորֆի բանաստեղծությունների հատորն էր և հուշարձանի բացման գովազդային պաստառը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ И.Я. Рутман Из Советска в Тильзит, Советск., 1993. С. 178