Jump to content

Մարմարիկի ջրամբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարմարիկի ջրամբար

Մարմարիկի ջրամբարը 2015թ օգոստոսի դրությամբ, լցված է ծավալի 25%-ի չափով
Գտնվում է Մարմարիկ գետի վրա
40°37′30″ հս․. լ. 44°33′29″ ավ. ե.HGЯO
Երկիր Հայաստան Հայաստան
Վարչատարածքային բաժանում Կոտայքի մարզ
Ընդհանուր ծավալը 24 մլն մ3
Ակտիվ ծավալը 23 մլն մ3
Մեռյալ ծավալը 1 մլն մ3
Կառուցման սկիզբ 1974, նոյեմբեր
Ամբարտակի բարձրությունը 55մ

Մարմարիկի ջրամբար, արհեստական ստեղծված ջրածավալ Կոտայքի մարզում, Մարմարիկ գետի վրա։ Ունի ոռոգման նշանակություն։

Ջրամբարն ունի 55 մետր բարձրությամբ ամբարտակ, 24 մլն խորանարդ մետր ընդհանուր ծավալ, որից օգտակար ծավալը կազմում է 23 մլն խորանարդ մետրը[1]։

Ջրամբարը կառուցվել է 1974 թվականի նոյեմբերին, սակայն չէր շահագործվել մինչև 2012 թվականը։ Ջրամբարի պլանավորված ջուրը լցնելուց մի քանի օր առաջ պատվարի ստորին շեպը փլուզվեց, և մոտ 500 հազար խորանարդ մետր բնահող սահեց դեպի ստորին բյեֆը[2]։ Ջրամբարի վերականգնման շինարարական աշխատանքներն ավարտվել են 2011 թվականին։ Շինարարության արժեքը կազմել է շուրջ 4,874 մլրդ դրամ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարմարիկի ջրամբար» հոդվածին։