Մասնակից:Tiruhinazaretyan/Հաճախականության բառարաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հաճախականության բառարանների դերը կարևոր է լեզվի քննության հարցում։ Այս բառարանների օգնությամբ կարող ենք բնութագրել լեզվի գործառական տարբեր ոլորտները ( գեղարվեստական , գիտական , հրապարակախոսական և այլն )։ Այս տեսկետից կարևոր է բառերի հարաբերական հաճախականությունը , որը , դուրս բերվելով առանձին ոլորտների քննությունից , ընդհանրացվում է ամբողջ լեզվի համար և տրվում հաճախականության բառարանների տեսքով։

Լեզվաբաններին շատ հաճախ հետաքրքրում է միավորների( հնչյուններ , տառեր , բառեր և այլն) հաճախականությունը , որը պարզվում է վիճակագրական մեթոդների օգնությամբ։

Նախ որոշվում է ընտրանքի ծավալը , որը թույլ է տալիս խուսափել հաշվումների ժամանակ ստացվող սխալներից։ Ընտրանքն այն միավորների ամբողջությունն է , որի նկատմամբ կիրառվում է աըդ վիճակագրական մեթւդը։ Ընտրանքում կարող ենք որոշել ինչպպես բառերի հաճախականությունը , այնպես էլ տառերի , հնչյունների և այլն։

Բառերի հաճախականությունը որոշելով որևէ հեղինակի ստեղծագործության մեջ` կարող ենք կարծիք կազմել նրա ոճի մասին , ինչպես նաև որևէ ստեղծագործության պատկանելությունը տվյալ հեղինակին։ Օր.` այդպիսի փորձ է արվել Շեքսպիրի ստեղծագործությունների համար :

Բառերի հաճախականության որոշումը շատ կարևոր է նաև օտար լեզուներ սովորելու հարցում : Այստեղ հարկ է նշել նաև մինիմում- բառարանների դերը :

Մինիմում-բառարանները լեզվի ամենահաճախ գործածվող բառերից կազմված բառարաններ են , որոնք մեծ դեր են խաղում լեզու սովորելու հարցում: Օր.` Բ.Ղազարյանի "Հայ-ռուսերեն և ռուս-հայերեն մինիմում-բառարանը "։ Մինիմում- բառարանները կարող են լինել ինչպես ընդհանուր բնույթի , այնպես էլ մասնագիտական (քիմիական , զինվորական , բժշկական ,մաթեմատիկական տերմինների և այլն)։

Վիճակագրական հաշվումները կարող են ծառյել նաև կոնկրետ խնդրի լուծմանը։ Օր.` տառերի հաճախականությունը պարզելով ` մենք կարող ենք որոշել նրանց հարմար դասավորվածությունը համակարգչի ստեղնաշարին , այբբենարան կազմելիս և այլն։

Հաճախականությքն բառարանների մասին ասենք , որ նրանք կարող են լինել ինչպես ընդհանուր , այնպես էլ մասնագիտական , հեղինակային միմիմում-բառարաններև այլն։

Որևէ լեզվի ընդհանուր հաճախականության բառարան կազմելու հարցում նախ կարևոր է տեքստերի ընտրությունը , թե լեզվի որ գործառական ոլորտներից է այն ընտրված (գիտական , գեղարվեստական , հրապարակախոսական և այլն)։ Շատ կարևոր է նաև ընտրանքի ծավալը . որքան մեծ լինի ծավալը , այնքան բառերի հաճախականության որոշման հարաբերական սխալը փոքր կլինի։

հաճախականքւթյքւնը միմկոտորակ է ,որի հայտարարում նշվում է բոլոր դիտարկվող միավորների քանակը , իսկ համարիչում` մեզ հետաքրքրող միավորների քանակը։ Օր.`տեքստում կարւղ ենք հաշվել "ա" տառի քանակը։ Վերցնում ենք մի տեքստ , որը բաղկացած է ենթադրենք 1000 տառից և հաշվում։ Եթե "ա" տառը գործածվաց է 600անգամ , ապա կլինի 600/1000=6/10 ։ Այսինքն կստացվի , որ ամեն 10 տառից 6-ը "ա" է։ Այսպես հաշվում ենք նաև բառերը և կազմում հաճախականության բառարաններ։

Հաճախականության բառարաններում բառերը դասավորվում են ըստ նվազող հաճախականության . 1-ին տեղում գրվում է ամենահաճախ գործածվող բառը , ապա` ըստ նվազող հաճախականության ` մինչև 1:

Սովորաբար բառարաններում ամենահաճախ գործածվող բառերը սպասարկու խոսքի մասերն են , իմաստակիր բառերն սկսվում են 7-8-րդ տեղերից : Այստեղ հարկ է նշել Բ.Ղազարյանի "Ժամանակակից հայոց լեզվի բառարանը" , որն արտացոլում է քանակական մեթոդների օգնությամբ հայ իրականության մեջ 1-ին անգամ առանձնացված ժամանակակից հայոց լեզվի բառապաշարը։

Հաճախականության բառարանի ընտրանքի ծընդհանուր ծավալը 2026148 բառագործածություն է։41000տարբեր բառերից բառարանում ընդգրկվել է մոտավորապես 36200 բառ։ Ընտրանքի հիմքում ընկած ենտարբեր գործառակամ ոլորտներ։ Շատ կարևոր է նաև տեքստքրի ճիշտ ընտրությունը .ոչ նպատակահարմար տեքստը կարող է հանգեցնել անցանկալի արդյունքների։

Հեղինակներն ու նրանց ստեղծագործությունները պատահականության սկզբունքով չեն ընտրված .բառարանի կազմողը ձգտել է ընտրել աընպիսի գործեր , որոնց լեզուն ավելի բնորոշ է ժամանակակից հայոց լեզվի համար, իսկ էջերի ընտրության հարցում արդեն գործել է պատահականության սկզբունքը։ Սակայն կարևոր է նաև ծավալի հարցը.որքան մեծ լինի ընտրանքի ծավալը , այնքան ստացված տվյալներն ավելի ճիշտ կլինեն։

Հայերենի հաճախականության բառարանն ընդգրկում է 1950-1973թթ հրատարակված գրականության տարբեր ոլորտներ (արձակ-270.000 բառագործածություն,չափածո-23.000 ,դրամատուրգիա-155.424 , մանկական գրականություն-203.000 , լեզվաբանական գրականություն-178.000 , գրականագիտական գրականություն-230.000 , գիտամասսայական գրականություն-101.724 ,դասագրքեր-210.000 , ամսագրեր-200.000 , թերթեր-180.000 , 15-17 տարեկան պատանիների ու աղջիկների չեզոք բառապաշար-68.000 )։

Հաճախականության բառարանը ձգտում է նրան , որ ընդգրկված բառերի հաճախականության տվյալները ոչ միայն տարածվեն հետազոտված տեքստի վրա , այլև այնպիսի տեքստերի , որոնք ընտրանքի մեջ չեն մտնում։

Հաճախականության բառարանւմ բառերը դասսավորված են ըստ նվազող հաճախականության։

Բառը հիմնականում դիտվում է որպես բացատից-բացատ ընկած միավոր` բացառությամբ հարադիրների , որոնք դիտվում են իբրև մեկ բառ(օր.` միտք անել):

Բ.Ղազարյանի բառարանում տեղ չեն գտել հատուկ անուններն ու թվականները : Այստեղ կան նաև զգալի թվով բարբառային , ռուսերենից և այլ լեզուներից փոխառյալ բառեր (հըմի-19 , պինգ-պոնգ-9 , մանեթ-47 , բինտ-14):

Բառարանի միջոցով կարող ենք եզրակացություն անել հայերենի ամենահաճախ գործածվող բառերի մասին:

Ամենահաճախ գործածվող 1-ին հազար բառերի միջին երկարությունը կազմում է 5,6 տառ:

Այստեղ նշվում է նաև բառերի միջին երկարությունը ըստ 50-ական բառ պարունակող խմբերի.

1-ին 50 բառ-3.5տառ,

2-րդ 50 բառ-4.5 տառ,

3-րդ 50 բառ-5 տառ,

4-րդ 50 բառ-5.3 տառ,

5-րդ 50 բառ 5.3 տառ և այլն, մինչև 6.2 միջին երկարություն:

Ինչքան բառերի երկարությունը մեծանում է , այնքան նրանց հաճախականությունը նվազում է: Կարող ենք ասել , որ հայերենի բառերի միջին երկարությունը 5-6 տառ է :

Բառարանում բառերը տրվում են նախ ըստ նվազող հաճախականության , ապա` ըստ այբբենական կարգի, օր.`

Եվ-54.254 հաճախականություն-10 ոլորտի 83 տեքստում ,

Նա-42.189 հաճ.-10 ոլորտի 88 տեքստում,

Ու-34.903 հաճ.- 10 ոլորտի 85 տեքստում և այլն:

Ապա առանձին տրվում է 2-1 հաճախականություն ունեցող բառերի ցանկը , որը դասավորված է ըստ այբբենական կարգի , որոնց էլ հաջորդում են 1 հաճախականությամբ բառեր,որից հետո տրվում է բառերի այբբենական ցանկը ` յուրաքանչյուրի հաճախականության նշումով (ընդհանուր և ըստ ոլորտների )։

Այսպիսով , Բ.Ղազարյանի «Ժամանակակից հայոց լեզվի բառարանի» տվյալներից ելնելով,կարող ենք կարծիք կազմել տվյալ ժամանակաշրջանում (1950-1973թթ.) ամենագործածական բառերի մասին։

Սա բառարանի արժանիքներից մեկն է։

Բառարանի թերություններից է այն , որ այնտեղ չի խոսվում թվականների մասին , թեև դրանք զետեղվել են հեղինակի «Հայ-ռուսերեն և ռուս- հայերեն մինիմում-բառարանում» (Երևան,1995)։

Հաճախականության բառարանների մի տեսակ են մինիմում- բառարանները , որոնց դերը շատ կարևոր է հատկապես նոր լեզուներ սովորելու հարցում։

Միևնույն բառերն ընդգրկող հայ-ռուսերեն(678 բառ)և ռուս- հայերեն(584 բառ) տարբերակներով ներկայացված այս բառարանը հայ բառարանագրության մեջ առաջինն է։ Այն ընդգրկում է հեղինակի հաճախականության բառարանի ամենագործածական բառերի առաջին խումբը , որը լրացվել է բառարանի համեմատաբար ավելի ցածր հաճախականությու ունեցող որոշակի բառերով , փվականներով և որևէ թեմատիկ ոլորտի պատկանող բառերի (գույներ , ամիսներ , տարվա եղանակներ , շաբաթվա օրերի անվանումներ) շարքով ,որոնք տեքստում կարող են մեծ հաճաճականություն չունենալ ' սակայն կարևոր են ուսուցողական տեսկետից։

Բառարանի միջոցով համեմատաբար կարճ ժամկետում ձեռք է բերվում բավարար ծավալի բառապաշար , որի օգնությամբ սովորողները կարող են հաղորդակցվել ինչպես հայերեն , այնպես էլ ռուսերեն լեզուներով։

Մինիմում բառարանները կարող են լինել տարբեր տեսակների . ինչպես ընդհանուր բնույթի , ալնպես էլ մասնագիտական , օր.`առանձին լեզուների ընդհանուր բառապաշարն են ընդգրկում հետևյալ բառարանները.

  • Изотович В. Н.,словарь-минимум по русскому языку.Для 2-4 классов латыш. школ.Рига,1957.
  • Котов Александр Варламович , Китайско-русский словарь-минимум, 2750 иероглифов и слов , 1974.
  • Սոլախյան Ալիսա Արշավիրի ,Բառարան - մինիմում գերմանական գիտատեխնիկական գրականության մեջ ընդունված ամենագործածական բառակապակցությունների , Երևան , «Հայաստան»,1976։
  • Անգլերեն-հայերեն քիմիական տերմինների բառարան-մինիմում=english-armenian minimum dictiondry of chemical terms։ Շուրջ 2000 բառ։ Կազմ. և առաջաբ.Թ.Աբրահամյան,2008 և այլն։

Հաճախականության բառարանների մի տեսակ են հեղինակային հաճախականության բառարանները , որոնցից է Օֆ.Խաչատրյանի կազմած Մ. Խորենացու «Հայոց պատմության» հաճախականության բառարանը։

Այս բառարանը պատկերացում է տալիս «Հայոց պատմության» ամբողջ բառապաշարի մասին։

Այսպիսով, կարող ենք ասել, որ հաճախականության բառարանների միջոցով կարելի է որոշել լեզվի բառապաշարի ամենագործածական բառերը , որոնք անհրաժեշտ են ինչպես դասագրքեր , այնպես էլ բառարաններ , զրուցարաններ կազմելիս։

Առանձին հեղինակների գործերի բառարանները պատկերացում են տալիս նրանց բառապաշարի լեզվի ու ոճի մասին։ Ակնհայտ են դառնում հեղինակների կազմած նորաբանությունները , դիպվածային բառերը և այլն , որոնք շատ հաճախ մուտք են գործում նաև ընդհանուր գրական և խոսակցական լեզու։ Սրանց կողքին հարկ է նշել մի քանի տեսակներ ևս.

ԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ

-Частотный словарь общенаучной лексики.Под обш.ред.Е. М. Степановой , М. , Изд. Моск.Универс-та ,1970.

ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ

-Сафьян Юрий Артакович.

Частотный словарь русской технической лексики . Ереван , "Барцрагуйн дпроц",1971.

ԲԺՇԿԱԿԱՆ

-Левитский В. В.

Частотный словарь языка учебных пособий мединститута (Первый семестр).М., Изд. Моск. ун-та , 1966.և այլն։

Կատեգորիա:Բառարանագրություն