Մանինիլ, հակաշաքարախտային սուլֆանիլմիզանյութի ածանցյալ, դեղանյութ, հայտնի է նաև գլիբուրիդ անվանումով։ Արյան մեջ շաքարի քանակության իջեցման մեխանիզմը պայմանավորված է ենթաստամոքսային գեղձի β-բջիջների խթանմամբ, որն ուղեկցվում է ինսուլինի սինթեզման և արտազատման ուժեղացմամբ։ Մանինիլը ուժեղացնում է նաև օրգանիզմ ներմուծած ինսուլինի ազդեցությունը՝ արգելակելով այն քայքայող ֆերմենտի՝ ինսուլինազի ակտիվությունը։ Օգտագործվում է ներքին ընդունման ձևով (օրական 1—2 հաբ, ուտելուց հետո)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 223)։