Մագնիսական հագեցում
Մագնիսական հագեցում, պարամագնիսական և ֆեռոմագնիսական նյութերի այն վիճակը, երբ մագնիսացվածությունը հասնում է սահմանային արժեքին (հագեցման մագնիսացվածություն) և այլևս չի փոփոխվում մագնիսացնող դաշտի լարվածության հետագա մեծացման դեպքում։ Ֆեռոմագնիսական նյութերում մագնիսացվածության սահմանային արժեքը ձեռք է բերվում այսպես կոչված տեխնիկական մագնիսացման պրոցեսների (դոմենների սահմանների շեղում, նմուշի մագնիսացման վեկտորի պտույտ մագնիսացնող դաշտի ուղղությամբ) և պարապրոցեսի (արտաքին դաշտի ուղղությամբ դասավորված սպինների թվի ավելացում հակազուգահեռ դիրքորոշում ունեցող սպինների հաշվին) ավարտման դեպքում։ Գործնականում սովորաբար ստանում են տեխնիկական մագնիսական հագեցում (20°-ի և մի քանի է-ից մինչև 10է դաշտերի դեպքում), որովհետև պարապրոցեսի իրականացման համար պահանջվում են շատ ուժեղ դաշտեր։ Պարամագնիսական նյութերում մագնիսական հագեցմանը մոտ վիճակ ձեռք է բերվում 10կէ դաշտի և 1 К ջերմաստիճանի դեպքում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 116)։ |