Jump to content

Հրապարակվիր կամ մահացիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հրապարակվիր կամ մահացիր (անգլ.՝ Publish or perish), գիտական կարիերային խթանելու արագ և բովանդակային ակադեմիական աշխատություն հրապարակելու համար ճնշումը նկարագրելու արտահայտություն[1][2][3]։

Հաճախ հրապարակվելը գիտնականների ակադեմիական տաղանդը ցուցադրելու հազվագյուտ միջոցներից մեկն է։ Հաջողակ հրապարակվումները այլ գիտնականների և հովանավորող հաստատությունների ուշադրությունն են գրավում, որոնք կարող է են ֆինանսավորել տվյալ գիտնականի գործունեությունը։ Ընդհանուր ակադեմիական ընկալման մեջ հազվադեպ հրապարակվող կամ չհրապարակվող հետազոտողները, կամ էլ այնպիսի հետազոտողները, որոնք կենտրոնացած այնպիսի գործունեության վրա, որի արդյունքները չեն ֆիքսվում հրապարակումներում, ինչպես մագիստրոսները, կարող են չգտնել կամ կորցնել իրենց ակադեմիական դիրքը և չպահպանել կամ չստանալ ակադեմիական որևէ կոչում, պաշտոն և այլն։ Հրապարակվելու ճնշումը կարող է արձանագրվել նաև որպես ակադեմիական վատ աշխատանքի ցուցանիշ[4]։ Հրապարակված աշխատության արժեքը հաճախ կախված է ակադեմիական հանդեսի հեղինակությունից։ Հանդեսները կարող են առանձնանալ իրենց իմպակտ ֆակտորով (IF), որը տվյալ հանդեսում հրապարակվող հոդվածների այլ հարթակներում մեջբերվող թվի միջին վիճակագրականն է[5]։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակադեմիական համատեքստում ամենաառաջին հայտնի օգտագործումը եղել է 1927 թվականին հանդեսներից մեկում հրապարակված հոդվածում[6][7]։ Արտահայտությունը հայտնվել է ոչ ակադեմիական համատեքստում 1932 թվականին Հարոլդ Ջեֆերսոն Քուլիջի (անգլ.՝ Harold Jefferson Coolidge) կողմից հրատարակված «Արչիբալդ Քերի Քուլիջ. կյանքն ու նամակները» (անգլ.՝ Archibald Cary Coolidge: Life and Letters) գրքում[8] In 1938, the phrase appeared in a college-related publication.[9]: Համաձայն Յուջին Գարֆիլդի, ակադեմիական իմաստով արտահայտությունը առաջին անգամ հայտնվել է 1942 թվականին հրատարակված Լոգան Վիլսոնի «Ակադեմիական մարդ. մասնագիտության ուսումնասիրությունը սոցիոլոգիայում» (անգլ.՝ The Academic Man: A Study in the Sociology of a Profession)[10]:

Առավելությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետազոտական համալսարանները կարող են փորձել օգտագործել «Հրապարակվիր կամ մահացիր» պրակտիկայի ոչ առողջ կողմերը, սակայն նման հաստատությունների ղեկավարությունը հաճախ վիճարկում այդ մեղադրանքը, ապացուցելով, որ հասարակությանը առաջատար հետազոտություններ հասցնելու համար հաճախ հարկավոր է որոշ ճնշում գործադրել հետազոտողներ վրա՝ իրենց կարիերայում նաև հետազոտական առաջխաղացման վրա կենտրոնանալու համար, և սովորեցնել հավասարեցնել իրենց նվաճումները իրենց մասնագիտական դերի պատասխանատվությունը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Publish or perish». Nature. 467 (7313): 252–252. 2010. Bibcode:2010Natur.467..252.. doi:10.1038/467252a. PMID 20844492.
  2. Fanelli, D. (2010). Scalas, Enrico (ed.). «Do Pressures to Publish Increase Scientists' Bias? An Empirical Support from US States Data». PLoS ONE. 5 (4): e10271. Bibcode:2010PLoSO...510271F. doi:10.1371/journal.pone.0010271. PMC 2858206. PMID 20422014.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  3. Neill, U. S. (2008). «Publish or perish, but at what cost?». Journal of Clinical Investigation. 118 (7): 2368–2368. doi:10.1172/JCI36371. PMC 2439458. PMID 18596904.
  4. Gad-El-Hak, M. (2004). «Publish or Perish—An Ailing Enterprise?». Physics Today. 57 (3): 61–61. Bibcode:2004PhT....57c..61G. doi:10.1063/1.1712503.
  5. Liu, Xue-Li, Shuang-Shuang Gai, and Jing Zhou. "Journal Impact Factor: Do The Numerator And Denominator Need Correction?." Plos ONE. vol.11, no.3, 2016, pp.1-15. Academic Search Complete. Web.
  6. Case, Clarence Marsh (1927). «Scholarship in Sociology». Sociology and Social Research. 12 – via Google Books.
  7. Doyle, Charles Clay; Mieder, Wolfgang; Shapiro, Fred R. (2012 թ․ մայիսի 22). The Dictionary of Modern Proverbs (անգլերեն). Yale University Press. էջ 209. ISBN 0300136021.
  8. Archibald Cary Coolidge: Life and Letters, 1932, p. 308
  9. Association of American Colleges Bulletin, Volume 24 (1938)
  10. Eugene Garfield (1996 թ․ հունիս). «What Is The Primordial Reference For The Phrase 'Publish Or Perish'?» (PDF). The Scientist. 10 (12): 11. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.