Jump to content

Հողի թթվայնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հողի թթվայնության (pH) համաշխարհային տատանումները
կարմիր = թթվային
դեղին = չեզոք
կապույտ = հիմնային
սև = տվյալներ չկան

Հողի թթվայնություն, հողի հիմնական հատկություն, որը պայմանավորված է հողի լուծույթում ջրածնի, ինչպես նաև հողի կլանող կոմպլեքսում ջրածնի և ալյումինի փոխանակային իոնների առկայությամբ։ Բարձր թթվայնությունը բացասաբար է ազդում բույսերի զարգացման և հողի օգտակար բազմաթիվ մանրէների կենսագործունեության վրա։ Տարբերում են ակտիվ և պոտենցիալ թթվայնություն։ Ակտիվը ջրային սուսպենզիայում (հող, ջուր՝ 1։ 2, 5) ջրածնի իոնների ակտիվությունն է և արտահայտվում է pH-ով (ջրածնային ցուցիչ)։ Եթե հողի pH-ը 7 է, ապա ռեակցիան չեզոք է, 7-ից ցածր՝ թթվային է։ Պոտենցիալ հողի թթվայնությունը լինում է փոխանակային և հիդրոլիտիկ։ Փոխանակայինը նկատվում է, երբ հող են մտցնում ֆիզիոլոգիապես թթու պարարտանյութեր։ Որոշ գիտնականների կարծիքով փոխանակային թթվայնությունը պայմանավորված է հողի կլանող կոմպլեքսում ջրածնի և ալյումինի իոնների առկայությամբ։ Հիդրոլիտիկ թթվայնությունը պայմանավորված է հողում ջրածնի իոնների առկայությամբ, որոնք դուրս չեն մղվում կլանող կոմպլեքսից չեզոք աղերով, բայց ընդունակ են փոխանակման ուրիշ կատիոններով՝ հողը հիմքերով կամ հիմնային աղերով մշակելիս (օրինակ, նատրիումի ացետատի լուծույթով)։ Հողի հանքային պարարտացման ժամանակ պետք է հաշվի առնել հողի թթվայնության աստիճանը։ Հողի թթվայնությունը նորմալացվում է հողերի կրացմամբ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 533