«Հինգերորդ օվկիանոսը» (ռուս.՝ «Пятый океан»), Իսիդոր Աննենսկուխորհրդային գեղարվեստական ֆիլմը[1] խաղաղ երկինք երազող օդաչուների մասին, որոնք հայտնվել են պատերազմում։
Ֆիլմը պատմում է տայգայի որսորդ Լեոնտի Շիրոկովի ճակատագրի մասին, որը նախապատերազմական տարիներին դարձել է աերոակումբի կուրսանտ և այդպիսով իրականացրել է երկնքի մասին իր նվիրական երազանքը։ Սակայն խիստ բանակային կարգապահությունը երիտասարդ տղայի համար բարդ գործ էր։ Հաղթահարելով սեփական բնավորությունը՝ նա դառնում է իսկական օդաչու, որն անհրաժեշտության դեպքում կարող է պաշտպանել հայրենիքը։