Հին կայարան (Եկատերինբուրգ)
![]() | |
Տեսակ | Երկաթուղային կայարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Եկատերինբուրգ |
Ճարտարապետական ոճ | ռուսական ոճ |
Հիմնադրված է | 1878 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ |
![]() | |
![]() | |
Հին կայարան (ռուս.՝ Ста́рый вокза́л), Եկատերինբուրգի նախկին կայարանի շենքը։ Տեղակայված է քաղաքի Երկաթուղային շրջանում, Եկատերինբուրգի մարդատար կայարանի տարածքում, ժամանակակից գործող կայարանի հարևանությամբ և մետրոյի «Ուրալյան» կայարանի մուտքի մոտակայքում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/92/%D0%92%D0%BE%D0%BA%D0%B7%D0%B0%D0%BB_%D0%9F%D0%B5%D1%80%D0%BC%D1%81%D0%BA%D0%BE%D0%B9_%D0%B6%D0%B5%D0%BB%D0%B5%D0%B7%D0%BD%D0%BE%D0%B9_%D0%B4%D0%BE%D1%80%D0%BE%D0%B3%D0%B8_%D0%B2_%D0%95%D0%BA%D0%B0%D1%82%D0%B5%D1%80%D0%B8%D0%BD%D0%B1%D1%83%D1%80%D0%B3%D0%B5_629232.jpg/200px-%D0%92%D0%BE%D0%BA%D0%B7%D0%B0%D0%BB_%D0%9F%D0%B5%D1%80%D0%BC%D1%81%D0%BA%D0%BE%D0%B9_%D0%B6%D0%B5%D0%BB%D0%B5%D0%B7%D0%BD%D0%BE%D0%B9_%D0%B4%D0%BE%D1%80%D0%BE%D0%B3%D0%B8_%D0%B2_%D0%95%D0%BA%D0%B0%D1%82%D0%B5%D1%80%D0%B8%D0%BD%D0%B1%D1%83%D1%80%D0%B3%D0%B5_629232.jpg)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/0f/%D0%97%D0%B4%D0%B0%D0%BD%D0%B8%D0%B5_%D0%B2%D0%BE%D0%BA%D0%B7%D0%B0%D0%BB%D0%B0_%D0%9F%D0%B5%D1%80%D0%BC%D1%8C_I_1880s.jpg/200px-%D0%97%D0%B4%D0%B0%D0%BD%D0%B8%D0%B5_%D0%B2%D0%BE%D0%BA%D0%B7%D0%B0%D0%BB%D0%B0_%D0%9F%D0%B5%D1%80%D0%BC%D1%8C_I_1880s.jpg)
Կայարանի շենքը կառուցվել է ճարտարապետ Պյոտր Շրեյբերի նախագծով 1878 թվականին[1]։ Կայարանը Պերմ I կայարանի հետ միասին համարվում է Ուրալյան լեռնագործարանային երկաթուղու վերջին կայարանը (ճանապարհի շինարարությունը սկսվել է 1874 թվականին)։ Երկու կայարանների շենքերի նախագծերը եղել են միատեսակ։
1914 թվականին, ժամանակակից երկաթուղային կայարանի կառուցումից հետո, հին կայարանն օգտագործվում էր միայն երկրի զինված ուժերի ներկայացուցիչների տեղաշարժի հետ կապված գնացքների ընդունելու և ճանապարհելու նպատակով[2]։
Ժամանակակից վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]
2003 թվականին «Եկատերինբուրգյան գեղարվեստի ֆոնդ» ստեղծագործական արտադրական միավորումը (գլխավոր տնօրեն` Սերգեյ Տիտլինով) իրականացրեց շենքի համալիր վերակառուցում և վերականգնում։ Վերակառուցման արդյունքում շենքը դարձավ Սվերդլովսկի երկաթուղու պատմության, գիտության և տեխնիկայի թանգարան[3]։
Եկատերինբուրգյան գեղարվեստի ֆոնդի մտահղացման շնորհիվ թանգարանի առջև գտնվող հրապարակում տեղադրվեցին տարբեր ժամանակաշրջանների երկաթուղային տրանսպորտի մասնագիտությունները ներկայացնող քանդակներ, կայարանապետ, որը պատրաստվում է զանգակի միջոցով հայտնել գնացքի մեկնելու մասին, երկաթուղային բանվորներ և վարպետներ, ուղեկցող, որը թեյ է բաժանում ուղևորներին։ Անմիջապես մուտքի դիմաց տեղակայվեց «Ուղևորներ» արձանախումբը, որը պատկերում էր ուղևորների կյանքը կայարանում։ Քաղաքային քանդակագործության ոճով կատարված արվեստի այս ստեղծագործությունների հեղինակներն էին քանդակագործներ Յուրի Կռիլովը և Ալեքսանդր Կոկոտեևը։ Այստեղ քանդակները հաջողությամբ ներկայացված են բնական ցուցանմուշների տեսքով, փայտակոճ տեղափոխելու բեռնասայլակ, փակուղի, լուսազդանշան, ուղեփակոց ազդանշանային հարմարանքով և այլն։
Ցուցադրությունների ներքին հատվածը պայմանականորեն բաժանված է 2 մասի, պատմական և տեխնիկական։ Պատմական մասը ընդգրկում է Ե. Ա. և Մ. Ե. Չերեպանովների կողմից Ռուսաստանում առաջին շոգեքարշի ստեղծման ժամանակաշրջանից մինչև ժամանակակից տրանսպորտային բարեփոխումների շրջանը, առաջին երկաթուղային ճանապարհների կառուցումը, ՀՃՆ-ի ստեղծումը, Ուրալյան Լեռնագործարանային և Պերմի ճանապարհների կառուցումն ու շահագործումը, կրթության, գիտության և սոցիալական ոլորտների զարգացումը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Дорожный музей». Свердловская ЖД. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ И. В. Вакульская Мельковская слобода в 1900—1917 годах // История Железнодорожного района / Научный консультант В. П. Микитюк. — Екатеринбург: ООО «Джемини», 2008. — С. 28. — 252 с. — 3000 экз. — ISBN 978-5-903645-03-9
- ↑ Дорожный музей Արխիվացված 2013-02-05 Wayback Machine — страница на сайте Свердловской железной дороги.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ворота города — 1723.ru.
- Макеев Дмитрий. Музей истории, науки и техники Свердловской ж/д.