Jump to content

Հետաքրքրությունների կոնֆլիկտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հետաքրքրությունների կոնֆլիկտ, իրավիճակ, որի դեպքում մարդու անձնական շահագրգռվածությունը կարող է ազդել որոշում կայացնելու գործընթացի վրա և այդպիսով վնաս հասցնել հասարակության կամ գործատու ընկերության աշխատողի շահերին։ Հետաքրքրությունների կոնֆլիկտի խնդիրն արդիական է ինչպես մասնավոր բիզնեսի, այնպես էլ պետական ծառայողների համար։ Ազգային օրենսդրությունը և կորպորացիաների նորմատիվ փաստաթղթերը պահանջում են կարգավորել հետաքրքրությունների կոնֆլիկտը։

Հասարակության համար առավել մեծ նշանակություն ունի պաշտոնյաների հետաքրքրությունների կոնֆլիկտի խնդիրը։ «Կոռուպցիայի հակազդման մասին» N273 Ռուսաստանի դաշնային օրենքը (25.12.2008) սահմանում է հետաքրքրությունների կոնֆլիկտը որպես այնպիսի իրավիճակ, երբ պետական կամ համայնքային ծառայողի անձնական շահագրգռվածությունը (ուղղակի կամ անուղղակի) ազդում է կամ կարող է ազդել նրա կողմից պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների պատշաճ կատարման վրա, և որի ժամանակ առաջանում է կամ կարող է հակասություն առաջանալ պետական կամ համայնքային ծառայողի անձնական շահագրգռվածության և քաղաքացիների, կազմակերպությունների, հասարակության կամ պետության իրավունքների միջև, կարող է վնաս հասցնել քաղաքացիների, կազմակերպությունների, հասարակության կամ պետության իրավունքներին և օրինական շահերին։ Անձնական շահագրգռվածություն ասելով՝ ենթադրվում է պետական քաղաքացիական ծառայողի կողմից պաշտոնեական պարտականությունները կատարելիս դրամական կամ բնաիրային ձևով, նյութական շահի տեսքով եկամուտ ստանալու հնարավորություն՝ անմիջականորեն իր կամ մերձավոր ազգակցության կամ այլ անձանց, ինչպես նաև այն քաղաքացիների կամ կազմակերպությունների համար, որոնց հետ պետական քաղաքացիական ծառայողը կապված է ֆինանսական կամ այլ պարտավորություններով[1]։

Հետաքրքությունների կոնֆլիկտների տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպչական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպչական հետաքրքրությունների կոնֆլիկտը  ծագում է այն դեպքում, երբ կազմակերպությունը ծառայություններ է մատուցում պատվիրատուին և գործունեության այլ տեսակների կամ փոխհարաբերությունների պատճառով այդ կազմակերպությունն ի վիճակի չէ ծառայություններ մատուցել անկողմնակալորեն, նրա օբյեկտիվությունը իր վրա դրված գործառույթները կատարելիս խախտվում է կամ կարող է խախտվել, կամ այդ կազմակերպության մոտ առաջանում են չափազանց մեծ մրցակցային առավելություններ։

Անձնական հետաքրքրությունների կոնֆլիկտը իրավիճակ է, երբ մարդու մասնավոր հետաքրքրությունները, ինչպիսիք են կազմակերպությունից դուրս մասնագիտական կապերը կամ անձնական ֆինանսական ակտիվները, իրական կամ երևակայական հակասության մեջ են մտնում նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ։

Հետաքրքրությունների կոնֆլիկտի դեմ պայքարի միջոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանխարգելիչ մեթոդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետաքրքրությունների կոնֆլիկտի կանխումը կոռուպցիայի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն է։ Նման մեթոդի օրինակ է նշանակում ստացած պետական ծառայողի կողմից ընկերության կապիտալում բաժնեմասից հրաժարվելը։

Տեղեկատվության բացահայտում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական ծառայողները պարտավոր են պարբերաբար հայտարարագրել իրենց գույքը և եկամուտները։ Դա թույլ է տալիս բացահայտել և կանխել հետաքրքրությունների կոնֆլիկտի առաջացումը։ Շատ երկրներում պետական առողջապահության ոլորտում աշխատող բժիշկները պետք է բացահայտեն դեղագործական ընկերություններից ստացված միջոցների մասին տեղեկությունները[2]։ Ֆրանսիայում հիվանդների կազմակերպությունների բժշկական արդյունաբերության կողմից ֆինանսավորման վերաբերյալ տեղեկատվությունը ենթակա է բացահայտման։ Նման միջոցների ներդրումը ներկայումս քննարկման փուլում է Միացյալ Նահանգներում[3]։

Մասնակցությունից կամավոր հրաժարվել

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամավոր հրաժարվելը մասնակցելու որոշումների կայացման գործընթացին՝ կապված հետաքրքրությունների կոնֆլիկտի առաջացման հետ։ Ընդհանուր էթիկական նկատառումները, մասնագիտական էթիկան և սահմանված օրենսդրական ակտը (կանոնադրությունը) կարող են խրախուսել նման գործողությունները։

Հակակոռուպցիոն կազմակերպությունների և կոլեգիալ մարմինների կողմից մոնիտորինգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետական ծառայության համակարգում ԿԱ պետական քաղաքացիական ծառայողների ծառայողական վարքագծին ներկայացվող պահանջների պահպանման և շահերի բախման կարգավորման հանձնաժողով։ Զուգահեռաբար գոյություն ունեն անկախ հակակոռուպցիոն կազմակերպություններ, որոնք ներկայացնում են հասարակության շահերը և հետևում են հետաքրքրությունների կոնֆլիկտին։

Ամենից հաճախ, հետաքրքրությունների կոնֆլիկտը առաջանում է, երբ այն անձը, ով որոշում է կայացնում օգտագործել պետական միջոցները դոտացիաների, պետական պայմանագրերի և դրամաշնորհների տեսքով և այլն, որևէ կապ ունի որևէ ընկերության կամ կազմակերպության հետ, որը բաշխման դեպքում այդ միջոցները մրցակցային հիմունքներով ստանալու դիմորդներից մեկն է։ Հատկապես բարձր է հետաքրքրույունների կոնֆլիկտի հավանականությունը, եթե ֆոնդերի բաշխման մասին որոշող մրցութային հանձնաժողովի անդամները կամ ղեկավարները միևնույն ժամանակ ֆինանսավորող հայտ ներկայացնող ընկերությունների կամ հասարակական կազմակերպությունների ղեկավարներ են։ Ռուսական պրակտիկայում, առավել հաճախ, հետաքրքրությունների կոնֆլիկտը չի հայտարարագրվում և պատշաճ կերպով չի կարգավորվում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://rezerv.gov.ru/GovService.aspx?id=27&t=23http://rosreserv.ru/Protivodejstvie_korrupcii/Metodicheskie_materiali/Pamjatka_federalnim_gosudarstvennim_graz(չաշխատող հղում) Памятка федеральным государственным гражданским служащим Федерального агентства по государственным резервам
  2. Алла Астахова (15.04.2016). «Солнечный день». Блог о здравоохранении.
  3. Алла Астахова (10.03.2017). «Немного солнца». Блог о здравоохранении.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]