Jump to content

Հարերիկամաբորբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարերիկամաբորբ
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունմանկաբարձ-գինեկոլոգ և ուրոլոգիա

Հարերիկամաբորբ, պարանեֆրիտ, հարերիկամային բջջանքի թարախային բորբոքում։

Առաջանում է երիկամների, հաստ աղիքների հիվանդությունների դեպքում, կամ հեռավոր բորբոքային օջախներից արյան հոսքով մանրէները բջջանք թափանցելիս։

Ախտանշանները. մարմնի ջերմաստիճանի բարձրացում՝ 38 °C, դող, գոտկատեղի և որովայնի համապատասխան կողմի ցավեր։ Շոշափելիս գոտկատեղի մկանները լարված են, խիստ ցավոտ։

Բարդությունները. թարախակույտը կարող է բացվել և պարունակությունը լցվել որովայնի կամ թոքամզի խոռոչ, երբեմն՝ աղիքների լուսանցք։ Ախտորոշում են ինֆիլտրատի պունկցիայով։ Բուժումը՝ վիրահատությամբ և անտիբիոտիկներով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 303