Հաշվապահների միջազգային ֆեդերացիա
Appearance
Հաշվապահների միջազգային ֆեդերացիա (ՀՄՖ) (անգլ.՝ International Federation of Accountants (IFAC)), հաշվապահների համաշխարհային կազմակերպություն, հիմնադրվել է 1977 թվականին։ Այն ունի 175 անդամ` 130 երկրներից և իրավասություններից, միավորում է ավելի քան 2,5 միլիոն հաշվապահների՝ զբաղված հասարակական պրակտիկայով, արդյունաբերությամբ, առևտրով, կառավարմամբ և ակադեմիայի ոլորտներում։ ՀՄՖ-ում ընդգրկված խորհուրդների միջոցով կազմակերպությունը սահմանում է էթիկայի, աուդիտի, կրթության և հանրային հատվածի հաշվապահության միջազգային ստանդարտներ։
Կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստանդարտի կոմիտեներ (խորհուրդներ)[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հաշվապահական ոլորտի կրթության միջազգային ստանդարտների խորհուրդ (IAESB)
- Աուդիտի և տեղեկատվության վավերականության հաստատման միջազգային ստանդարտների խորհուրդ (IAASB)
- Հաշվապահների համար միջազգային էթիկական ստանդարտների խորհուրդ (IESBA)
- Ֆինանսական հաշվառման և պետական ոլորտում հաշվետվությունների միջազգային ստանդարտների խորհուրդ (IPSASB)
Հանձնաժողովներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Համապատասխանության հարցերով խորհրդատվական խումբ (CAP)
- Զարգացող ազգերի հարցերով հանձնաժողով
- Առաջադրումների թեկնածության հանձնաժողով
- Բիզնեսով զբաղվող պրոֆեսիոնալ հաշվապահների հանձնաժողով
- Փոքր և միջին բիզնեսի պրակտիկայի հանձնաժողով
- Անդրազգային աուդիտորների հանձնաժողով
Ղեկավար[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռեյչել Գրայմզ` 2017 թվականից[1]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պաշտոնական կայք
- IFAC Ռուսաստանի ՀՄՖ կայքում