Հաշվապահական գրքեր
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Հաշվապահական գրքերն են․
- Գլխավոր հաշվապահական գիրք
- Դեբիտորական պարտքերի գիրք
- Կրեդիտորական պարտքերի գիրք
- Դրամական միջոցների գիրք
Գլխավոր հաշվապահական գիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր հաշվապահական գիրքը ներառում է բոլոր հաշիվների հանրագումարները։ Այդ հաշիվները պարունակում են բոլոր մնացորդները, որոնք անհրաժեշտ են ֆինանսական հաշվետվությունները պատրաստելու համար, այսինքն ակտիվների, պարտավորությունները, եկամուտների և ծախսերի հաշիվները։Գլխավոր գիրքը, սովորաբար, գտնվում է գլխավոր հաշվապահի հսկողության տակ, իսկ նա ժամանակ չունի ամեն օր մեծ քանակությամբ գործառնությունները գրանցում կատարելու համար։ Օգտագործելով հաշվապահական գրքերը հնարավոր է բացառել մանրամասն աշխատանքը գլխավոր գրքից՝ ներառելով այլ գրքերի մեջ և հանձնարարելով կրտսեր անձնակազմին։ Որոշակի գործառնություններ կարող են պահվել գաղտնի, այսինքն՝ գլխավոր հաշվապահական գրքի մատչելիությունը կարելի է սահմանափակել։ Հաշվապահական գրանցումների համակարգչայնացումը կարող է իրականացվել մասնակիորեն։
Դեբիտորական պարտքերի գիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեբիտորական պարտքերի գիրքը արտացոլում է գնորդների դեբիտորական պարտքերը ապառիկ վաճառքի գծով։
Կրեդիտորական պարտքերի գիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրեդիտորական պարտքերի գիրքը արտացոլում է մատակարարների կրեդիտորական պարտքերը ապառիկ գնումների գծով։
Դրամական միջոցների գիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դրամական միջոցների գիրքը արտացոլում է կանխիկ դրամով և չեկերով կատարված բոլոր գործառնությունները։ Դրամարկղի գիրքը նախատեսված է կազմակերպության կողմից զանազան մանր վճարումներ իրականացնելու համար, օրինակ, գրասենյակային ծախսեր, տրանսպորտային ծախսեր այլն։ Այն իրականացնելու լավագույն տարբերակը առհաշիվ գումարների համակարգն է։
- 1ին քայլ․ Որպես առաջին քայլ պետք է որոշել մանր, զանազան կանխիկ վճարումներն իրականացնելու համար անհրաժեշտ դրամական միջոցների գումարը, որը կոչվում է «կանխիկ դրամի ֆոնդ» և այդ գումարով դուրս գրել չեկ։ Դա իրականացվում է դրամական միջոցների վճարման գրքի միջոցով՝ դեբետագրելով դրամարկղը և կրեդիտսգրելով բանկային հաշիվը։
- 2րդ քայլ․ Երբ գանձապահը վճարում է գումարը, նա գրանցում է դա դրամարկղի գրքում, ինչը կրկնակի գրանցման մաս չի կազմում։
- 3րդ քայլ․ Երբ դրամարկղում կանխիկ դրամը հասնում է նվազագույնի, դուրս է գրվում չեկ՝ անհրաժեշտ գումարով, որպեսզի այն լրացվի մինչև «կանխիկ դրամի ֆոնդի» գումար։ Այս փուլում գանձապահը վաուչերները ներկայացնում է չեկ ստուգող անձին։
Ցանկացած փուլում կանխիկ դրամի ֆոնդը պետք է հավասար լինի դրամարկղում փաստացի առկա կանխիկ դրամի և վերջին համալրումից հետո կատարված վճարումները հաստատող վաուչերների գումարին։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թաթուլ Մովսիսյան Հաշվապահական Հաշվառում 2015թ.