Jump to content

Հայրենիքից հեռու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայրենիքից հեռու
ռուս.՝ Вдали от Родины
Երկիր ԽՍՀՄ[1]
Ժանրլրտեսական ֆիլմ
Թվական1960
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսեյ Շվաչկո
Սցենարի հեղինակՅուրի Դոլդ-Միխայլիկ
ԴերակատարներՎադիմ Մեդվեդև
ՕպերատորՄիխայիլ Չյոռնի
ԵրաժշտությունԻգոր Շամո
ԿինոընկերությունԿիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա

«Հայրենիքից հեռու» (ռուս.՝ «Вдали от Родины»), խորհրդային հերոսական-գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է Յուրի Դոլդ-Միխայլիկի «Եվ մեկ մարտիկ դաշտում» (ռուս.՝ «И один в поле воин») վեպի հիման վրա[2][3][4]։

Խորհրդային հետախույզ լեյտենանտ Գոնչարենկոն՝ բարոն Հենրիխ ֆոն Գոլդրինգի անվան տակ, ուղարկվում է գերմանական խորը թիկունք՝ որպես առաջադրանք ունենալով պարզել, թե որտեղ է գտնվում գաղտնի ստորգետնյա գործարանը, որն արտադրում է նոր զինատեսակներ[5]։ Քաջ հետախույզին հաջողվում է ոչ միայն ստանալ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, այլև կապ հաստատել ընդհատակայինների հետ և օգնել փախչել ֆաշիստների կողմից ձերբակալված հայտնի կոնստրուկտոր Էդվարդ Շտրոնգին։

  • Վադիմ Մեդվեդև – Հենրիխ ֆոն Գոլդրինգ, նույն ինքը՝ լեյտենանտ Գոնչարենկո
  • Զինաիդա Կիրիենկո – Մոնիկա Տարվալ
  • Օլգա Վիկլանդ – Մադամ Տարվալ, հյուրանոցի տիրուհի, Մոնիկայի մայրը
  • Վսևոլոդ Ակսյոնով – Վիլլի Բերտգոլդ
  • Միխայիլ Կոզակով – հաուպտման Զաուգել (լուսագրերում՝ Մ. Կազակով)
  • Ագնիա Ելեկոևա – Լյուդվինա Դեկոկ
  • Բորիս Դմոխովսկի -մայոր Կուբիս
  • Մարիա Կապնիստ – Մադամ Դյուվալ
  • Միխայիլ Բելոուսով – Էդվարդ Շտրոնգ, զենքի կոնստրուկտոր
  • Վլադիմիր Եմելյանովբենզալցակայանի աշխատող
  • Անատոլի Ռեշետնիկով – Մարտին
  • Վիկտոր Մյագկի – Կարլ Էվերս
  • Սերգեյ Պետրով – Գարտներ
  • Ժան Մելնիկով – Կուրտ, գերմանացի զինվոր
  • Էմմա Սիդորովա – Լորա
  • Եվգենի Բալի – սադրիչ
  • Գեորգի Կոզակովսկի – Լեմկե
  • Վյաչեսլավ Բոլեսլավսկի
  • Ալեքսանդր Գումբուրգ
  • Եվգենյա Օպալովա
  • Սերգեյ Շեմետիլո
  • Վլադիմիր Բիբիկով
  • Զ. Բրիլ

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բեմադրող ռեժիսոր՝ Ալեքսեյ Շվաչկո
  • Սցենարի հեղինակ՝ Յուրի Դոլդ-Միխայլիկ
  • Բեմադրող օպերատոր՝ Միխայիլ Չերնիխ
  • Բեմադրող նկարիչ՝ Վուլֆ Ագրանով
  • Հնչյունային ռեժիսոր՝ Արիադնա Ֆեդորենկո
  • Կոմպոզիտոր՝ Իգոր Շամո

Տեխնիկական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սև սպիտակ, հնչուն
  • 2400 մետր
  • 87 րոպե
  • Պրեմիերան՝ 17 հունիսի, 1960 (ԽՍՀՄ)

Եղել է վարձույթի առաջատար 1960 թվականին. վաճառվել է 42 մլն տոմս[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «UCL SSEES Library: Bain Graffy Film Collection: DVD-4660». www.ucl.ac.uk. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 7-ին.
  3. Archives, International Federation of Film; Cemodanova, Natalija (2019 թ․ հունիսի 4). Soviet Union (from the beginnings to 1991). Walter de Gruyter GmbH & Co KG. ISBN 9783111624341 – via Google Books.
  4. Engel, Christine; Binder, Eva (1999 թ․ հունվարի 12). Geschichte des sowjetischen und russischen Films. J.B. Metzler. ISBN 9783476015464 – via Google Books.
  5. «Far from the Motherland (1960)» – via letterboxd.com.
  6. Kudryavtsev, Sergey (2006 թ․ հուլիսի 4). «Отечественные фильмы в советском кинопрокате» [Domestic Films in Soviet Film Distribution]. LiveJournal (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]