Հայրենասեր (թերթ, Զմյուռնիա)
«Հայրենասեր» շաբաթաթերթ, քաղաքական, բանասիրական և առևտրական շաբաթաթերթ, 1845 թվականից՝ երկշաբաթաթերթ։ Հանդիսացել է Արազածունյաց մշակութային ընկերության հրատարակությունը։ Լույս է տեսել 1843-1846 թվականներին, Զմյուռնիայում։ Խմբագիր՝ Խ. Մելիքսելումյանց։ Տպագրել է լուրեր, առևտրական ծանուցումներ, բարոյախոսական՝ «Հայրենասեր» շաբաթաթերթի գլխագիրը զրույցներ, հատվածներ պատմա-ուղեգրական երկերից, գրական-գեղարվեստական, թարգմանչական գործեր։ Մասնավորապես լույս է ընծայել տեղեկություններ ռուսահայ կյանքից, հնդկահայ գաղութից[1][2]։
Խուսափելով կառավարությանը քննադատելուց և կրոնական խնդիրներ արծարծելուց՝ բավարարվել է գաղութի հարուստ վերնախավի արատների մատնանշմամբ։ Ծանոթացրել է նաև ժամանակի գիտական հայտնագործություններին։ «Հայրենասեր» շաբաթաթերթը հալածվել և արգելքների է հանդիպել լեզվի, կրթության, լուսավորության հարցերում ունեցած ուրույն դիրքորոշման համար։ Թերթի լեզուն աշխարհաբար էր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ՀԱՅՐԵՆԱՍԷՐ». Վերցված է 2023 թ․ հունվարի 11-ին.
- ↑ «Համահայկական թվանշային գրադարան».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 211)։ |