Jump to content

Հայաստանի զինված ուժերի արդիականացման ծրագիր (2018-2025)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի արդիականացման ծրագիր, Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից մշակված և 2018 թվականի հունվարի 28-ին ընդուհված Հայաստանի զինված ուժերի արդիականացման 7-ամյա ծրագիր, որը նախատեսված է իրականացնել 2018-2025 թվականներին[1]։

2017 թվականի հոկտեմբերի 24-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հանձնարարել էր մշակել բանակի արդիականացման 2018-2025 թվականների նոր յոթնամյա ծրագիր[2]։ 2017 թվականի նոյմեբերի 1-ին պաշտպանության նախարարը ներկայացրել էր յոթնամյա ծրագրի հիմնական ուղղությունները, որոնք են[1]՝

  1. օրենսդրական դաշտի ձևավորում,
  2. զինված ուժերի զարգացման, մարտունակության բարձրացման, սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման համալիր ծրագիր,
  3. կառավարման արդյունավետության բարձրացում,
  4. մասնագիտական գրավչության բարձրացում (այդ թվում՝ ռազմական կրթություն),
  5. զինծառայողների սոցիալական պաշտպանության խնդիր. բնակարանավորում, բուժսպասարկում,
  6. «Վետերենանների և զորացրվող զինծառայողների հարցեր»,
  7. Զոհվածների և հաշմանդամների կողքին կանգնելու կարողություն,

Ծրագրի ընդունման մասին հայտնի է դարձել 2018 թվականի հունվարի 29-ին, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, Զինված ուժերի և Պաշտպանության նախարարության ղեկավար կազմը Բանակի օրվա առթիվ այցելել են Եռաբլուր, որի ընթացքում նախագահը հայտարարել է, որ բանակի մարտունակության բարձրացման նպատակով ընդունվել է 7-ամյա զարգացման ծրագիրը[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]