Jump to content

Հաղթանակի հրապարակ (Սանկտ Պետերբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաղթանակի հրապարակ
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգ
ՄակերեսՔարտեզ
Քարտեզ

Հաղթանակի հրապարակ (ռուսերեն՝ Площадь Победы), հրապարակ Սանկտ Պետերբուրգի Մոսկովյան շրջանում։

Հրապարակի տեղադրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակը նախագծված ու կառուցված է որպես Սանկտ Պետերբուրգի հարավային դարպասներ։ Այն ճարտարապետական առաջին նշանակալից համալիրն է, որ տեսնում են քաղաքի այցելուները։

Հրապարակին են միանում Մոսկովյան պողոտան, Կրասնոպուտիլովյան, Օրջոնիկիձեի, Գալստյանի փողոցները, ինչպես նաև Մոսկովյան ու Պուլկովյան մայրուղիները։

Հաղթանակի հրապարակի ու Մոսկովյան պողոտայի` հրապարակին հարող հատվածի կառուցապատումն իրականացվել է ճարտարապետ Ս. Սպարենսկու գլխավորությամբ։ Հրապարակը ներառում է՝

  • «Լենինգրադի հերոս պաշտպաններին» (ռուսերեն՝ Героическим защитникам Ленинграда, քանդակագործ` Մ. Անիկուշին, ճարտարապետներ՝ Վ. Կամենսկի, Ս. Սպարենսկի) հուշարձանը,
  • Բնակելի տների համալիրը,
  • «Պուլկովյան» հյուրանոցը (նախագչի հեղինակներ՝ Վ. Վոլոնսևիչ, Ի. Վալյանկա, ղեկավար՝ Ս. Սպարենսկի),
  • «Մոսկովյան» առևտրի կենտրոնը։

Հուշարձան «Լենինգրադի հերոս պաշտպաններին»

[խմբագրել | խմբագրել կոդը]
…Живописный памятник подвигу горожан в трагические дни блокады, жизни и смерти, идущим рядом…[1]

«Լենինգրադի հերոս պաշտպաններին», Հաղթանակի հրապարակի ամենահայտնի կառույցը։ Նվիրված է Լենինգրադի հերոսական պաշտպանությանն ու քաղաքի ազատագրմանը։ Կառուցվել է 1975 թվականինճարտարապետներ Ս. Սպերանսկու և Վ. Կամենսկու, ինչպես նաև քանդակագործ Մ. Անիկուշինի կողմից։ Հուշարձանը ներառում է՝

  • ճարտարապետական-քանդակային արտաքին կոմպոզիցիա, որ կազմված է «Հաղթածները» (բանվոր ու զինվոր) քանդակների խմբից ու «Զինվորներ», «Օդաչուներ ու նավաստիներ», «Աշխատանքային ճակատ», «Խրամատներում», «Զինյալներ», «Ժողովրդական վրիժառուներ (դիպուկահարներ)» բազմաֆիգուր կոմպոզիցիաներից,
  • գետնի տակ գտնվող Հուշարձանային սրահ (թանգարան)` զարդարված երկու խճանկարներով` «Բլոկադա» և «Հաղթանակ»[1] (416 х 1350 սմ)
  • ներքին հուշարձանային հրապարակ, որտեղ գտնվում է «Բլոկադա» (քանդակագործ՝ Մ. Անուկիշին) քանդակների խումբը՝ շրջապատված Լենինգրադի բլոկադան խորհրդանշող ջարդված օղակով, որի վրա վառվում է հավերժական կրակը՝ ի հիշատակ անցած օրերի։

Սրեդնեռոգատսկի պալատի քանդումը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սրեդնեռոգատսկի պալատը, XX դարի սկզբի նկար

Մինչ 1971 թվականը Միջին պարսատիկ-ի մոտ գտնվում էր Սրեդնոռոգատսկի պալատը, որ 1754 թվականին կառուցվել էր Ելիզավետա I-ի համար։ Հաղթանակի հուշարձանի կառուցման ժամանակ պարզվեց, որ պալատը չի համապատասխանում նախագծի ոճին, քանի որ պալատի մուտքը բացվում էր դեպի Մոսկովյան պողոտա։ Որոշվեց քանդել պալատն ու շրջել այնպես, որ գլխավոր մուտքը բացվի դեպի հրապարակ։ Պալատը քանդվեց, սակայն այդպես էլ չվերականգնվեց[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]