Կցորդում
Արտաքին տեսք
Կցորդում, կցման կցորդիչ, տրանսպորտային մեքենաների մեխանիզմ, որը ոլորող մոմենտը ներքին այրման շարժիչից փոխանցում է փոխանցումների տուփին։ Կցորդումը ապահովում է շարժիչի և տրանսմիսիայի լիսեռների կարճատև անջատումը, փոխանցումների առանց հարվածի փոխարկումը և տեղից մեքենայի սահուն շարժվելը։ Կախված տարվող սկավառակների թվից՝ լինում են մեկ, երկու և բազմասկավառակային կցորդումներ։
Կցորդման անջատումն իրականացվում է ոտնակով, լծակավոր կամ հիդրավլիկական փոխանցման միջոցով, իսկ ծանր մեքենաներում՝ օժանդակ հաղորդակի օգնությամբ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 703)։ |