Կրակային պատրաստություն
Կրակային պատրաստություն, մարտական պատրաստության կարևորագույն մասերից մեկը, անձնակազմի ուսուցման համակարգ՝ հաստիքային զենքի կիրառման գիտելիքների և հմտությունների յուրացման ու կատարելագործման նպատակով[1]։ Այս բաժինը ընդգրկում է հիմնականում զենքի հիմնական մասերի, հրաձգության հիմունքների, ձևերի ու կանոնների, մարտի դաշտի հեռավորության որոշման նռնակի հետ գործողությունների կատարման ինչպես նաև հրաձգության վարժությունների կատարման հիմունքները։ Զենքի նյութական մասի ուսուցումը ընդգրկում է զենքի մարտական հատկությունները, մասերի ու մեխանիզմների կառուցվածքը և դրանց նշանակությունը։ Կարևոր նշանակություն ունի նաև ինքնաձիգի կամ որևէ մարտական զենքի պահպանությունը, խնամքը և մի շարք այլ գործողություններ։ Հրաձգության կանոնների իմացությունն ամենակարևոր պայմաններից է մարտի դաշտում։ Ձեռքի նռնակի նետման ուսուցումը նպատակ ունի սովորեցնել մարտական իրավիճակի տարբեր պայմաններում ճիշտ ուղղությամբ նետել նռնակը և ճիշտ նշանակետին հասցնել։
Կրակային պատրաստության մակարդակի չափանիշը հակառակորդի առաջին իսկ կրակոցով ոչնչացնելու ունակությունն է
Անվտանգության կանոնները կրակային պատրաստությունում[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարապմունքի ժամանակ
- Պարապմունքից առաջ ղեկավարի հրամանով կամ ինքնուրույն ստուգել լիցքը
- Կտրականապես արգելվում է զենքն ուղղել մարդկանց ուղղությամբ
- քանդել-հավաքելու ժամանակ պահպանել 2 մետր հեռավորությունը
Հրաձգության ժամանակ
- հրաձգարանից հեռացնել շնչավոր էակներին
- Զենքը թույլատրվում է լիցքավորել միայն ԿՐԱ՛Կ հրամանից հետո
- Կրակի դադարեցման գծում լիցքաթափե՛լ զենքը
Կանոններ կրակ վարելու և դադարեցնելու մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Արգելվում է կրակ վարել՝
- այն ուղղությամբ որտեղ վտանգ կա
- Արգելվում է կրակել ԴԱԴԱ՛Ր հրամանից հետո
- մինչև կրակի վարման սահմանագծից դուրս գալը
- անսարք զենքով
Կրակն անմիջապես դադարեցվում է՝
- թիրախային դաշտում մարդկանց կամ կենդանիների հայտնվելու պահին
- սպիտակ դրոշի բարձրացման ժամանակ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Կրակային պատրաստության սահմանումը ռազմական հանրագիտարանում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 28-ին.