Jump to content

Կուբսատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կուբսատ, Cubesat (անգլ.՝ CubeSatcube + satellite ) Երկրի արհեստական արբանյակների փոքր ձևաչափ՝ 10×10×10 չափսերով, նախատեսված տիեզերական հետազոտության համար։ Զանգվածը չի գերազանցում 1,33 կիլոգրամից[1] : Միկրոմինիատուրիզացիայի զարգացման և տիեզերական արբանյակների ստեղծման համար ընդհանուր արդյունաբերական միկրոէլեկտրոնիկայի օգտագործումը հնարավորություն տվեց կուբսատների ստեղծմանը։ CubeSat ձևաչափի հայտնվելուց հետո հայտնվեց ավելի փոքր PocketCube ձևաչափը (անգլ.՝ PocketCube), որը ունի մինչև 250 գրամ քաշ և 5×5×5 սմ չափս։

Կուբսատները սովորաբար օգտագործում է CubeSat սպեցիֆիկացիայի հիմք և COTS էլեկտրոնիկա և այլ ստանդարտ բաղադրիչներ։ Կուբսատի բնութագրերը մշակվել են 1999 թվականին Կալիֆորնիայի պոլիտեխնիկական համալսարանի և Սթենֆորդի համալսարանի կողմից՝ գերփոքր արբանյակների ստեղծումը հեշտացնելու նպատակով։ Կուբսատների մեծ մասը մշակվել է համալսարանների կողմից, սակայն այնպիսի խոշոր ընկերությունները, ինչպիսին է Բոինգը, նույնպես նախագծել են կուբսատ տիպի արբանյակներ։ Կուբսատ ձևաչափը օգտագործվում է նաև մասնավոր և սիրողական ռադիոարբանյակներ ստեղծելու համար, իսկ PocketCube ձևաչափը նույնիսկ մասնավոր անձանց համար արբանյակներ արձակելու հնարավորություն է տվել։

Այս ձևաչափը լայն տարածում է գտել համալսարանական արբանյակների ստեղծման մեջ։ Համախմբման և համակարգման համար գոյություն ունի համաշխարհային միջբուհական կուբսատների գործարկման ծրագիր։

Կուբսատների ստեղծումն ու գործարկումն արժե մինչև մի քանի տասնյակ հազար դոլար, իսկ պոկետկուբինը՝ մինչև մի քանի հազար դոլար։

Կուբսատները, որպես կանոն, արձակվում են միաժամանակ մի քանի (մինչև 70) միավորներով կրող հրթիռների միջոցով, ինչպես նաև օդաչուավոր կամ անօդաչու բեռնատար տիեզերանավերից և ուղեծրային կայաններից։ Մի քանի ընկերություններ ծառայություններ են մատուցում կուբսատների ուղեծիր դուրս բերելու համար, մասնավորապես, ISC Kosmotrasև Eurockot-ը[2]։ Կրող հրթիռի, տիեզերանավի կամ ուղեծրային կայանի վրա տեղադրման և արձակման համար ամերիկյան, իտալական և ճապոնական ընկերությունները մշակել են բազմատեղանոց հարթակային կոնտեյներներ։ Կուբեսատներ արձակելու համար մշակվում են նաև գերփոքր հրթիռներ։

Որոշ կուբսատներ հանդիսանում են իրենց երկրների առաջին ազգային արբանյակները։

«Հայասաթ-1» հայկական առաջին տիեզերական արբանյակը, որը ստեղծվել է 2022 թվականին, նույնպես CubeSat ձևաչափի է։

Տեխնիկական բնութագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
ESTCube-1-ը առաջին էստոնական արբանյակն է և աշխարհում առաջին արբանյակը, որն օգտագործում է էլեկտրական առագաստ
Cubesat «Oko-π» մշակվել է Սանկտ Պետերբուրգի Պոլիտեխնիկական համալսարանի կողմից:

«Կուբսատ» տերմինը վերաբերում է նանոարբանյակներին, որոնք համապատասխանում են պրոֆեսոր Բոբ Թվիգսի ղեկավարությամբ ստեղծված ստանդարտի բնութագրերին (Aeronautics and Astronautics, Stanford)[3]։ Ստանդարտի բազային չափը, որը կոչվում է 1U, 1 միավոր, 10x10x10 չափսի է, քաշով ոչ ավելի, քան 1,33 կգ։ Արբանյակները գործարկվում են տարբեր մոդուլների միջոցով, ինչպիսիք են Poly-PicoSatellite Orbital Deployer (P-POD)[4]։ Ստանդարտը թույլ է տալիս միավորել 2 կամ 3 միավոր խորանարդները որպես մեկ արբանյակի մաս՝ 2U և 3U ՝ 10x10x20 կամ 10x10x30 չափսերով։ Մեկ P-POD-ը հնարավորություն է տալիս արձակել մինչև երեք 10x10x10 կամ ավելի փոքր չափսի արբանյակներ՝ 3U-ից ոչ ավելի ընդհանուր չափերով[5]։

2004 թվականին CubeSat ձևաչափով արբանյակները 65−80 հազար դոլարով կարող էին արտադրվել և արձակվել Երկրի ցածր ուղեծիր[6]։ 2012 թվականին CubeSat-ի արձակման մոտավոր արժեքը կազմում էր 40 հազար դոլար (երբեմն հասնելով 80 հազար դոլարի, թեև NASA-ն հայտարարել էր 20 հազար դոլարով արձակման հնարավորության մասին)[7]։ Մի քանի պոկետկուբ հնարավոր է հավաքել և գործարկել մեկ կոնտեյների տարածքում և մեկ կուբսատի գնով, այսինքն՝ յուրաքանչյուրը մի քանի հազար դոլարով։ Նման ցածր գինը և հարթակների և բաղադրիչների միավորումը թույլ է տալիս համալսարաններին և նույնիսկ դպրոցներին, փոքր մասնավոր ընկերություններին և սիրողական ասոցիացիաներին մշակել և գործարկել կոուբսատներ, իսկ անհատ անձանց՝ պոկետկուբեր։

CubeSat-ների մեծ մասն ունի մեկ կամ երկու գիտական սարք, ոմանք ունեն փոքր շարժական ալեհավաքներ և մակերևույթային կամ ճոճվող արևային վահանակներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «CubeSat Design Specification Rev. 12» (PDF). California State Polytechnic University. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 16-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  2. Jos Heyman (2009). «FOCUS: CubeSats — A Costing + Pricing Challenge». SatMagazine. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 30-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  3. «Satellite pioneer joins Morehead State's space science faculty». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 17-ին.
  4. «Educational Payload on the Vega Maiden Flight – Call For CubeSat Proposals» (PDF). European Space Agency. 2008. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 7-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  5. Matthew Richard Crook (2009). «NPS CubeSat Launcher Design, Process And Requirements». Naval Postgraduate School. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2009 թ․ դեկտեմբերի 30-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  6. Leonard David (2004). «Cubesats: Tiny Spacecraft, Huge Payoffs». Space.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 7-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)
  7. «Personal space» (անգլերեն). Economist. 2012 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]