Կոոտապատամբա
Արտաքին տեսք
Կոոտապատամբա | |
---|---|
Տեսակ | լիճ |
Երկիր | Ավստրալիա |
Վարչատարածք | Նոր Հարավային Ուելս |
ԲԾՄ | 2046 մետր |
Ավազանի երկիր | Ավստրալիա |
Կոոտապատամբա[1] կամ Կոտտապատամբա[2] (անգլ.՝ Lake Cootapatamba՝ Kau-oola-patamba-ից՝ «վայր, որտեղ երգում է արծիվը», անգլ.՝ Lake May)[3], Ավստրալիայի ամենաբարձր լեռնային լիճը[2], տեղակայված է Ավստրալիական Ալպերի Կոսցյուշկո ազգային պուրակի տարածքում գտնվող Սուոմփի Փլեյն[4] գետի վերին հոսանքում։ Կոոտապատամբան իրենից ներկայացնում է փոքր հոսանուտ ունեցող լիճ, որն ունի սառցադաշտային ծագում։ Լիճն զբաղեցնում է Կոսցյուշկո լեռան բարձրադիր հովիտների՝ էրոզիայի հետևանքով առաջացած գոգահովիտը, որը ծովի մակերևույթից 2,040 մետր բարձրության վրա է գտնվում[2][3]։
Լճի երկարությունը կազմում է մոտավորապես 400 մետր, խորությունը՝ մոտավորապես 5 մետր[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|