Jump to content

Կոմունալ վարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոմունալ վարկ, վարկ, որը տրամադրվում է կոմունալ տնտեսության ու բնակարանային շինարարության կարիքների համար։ Բանկային վարկի տարատեսակ է։ Կոմունալ վարկի միջոցները սովորաբար մոբիլիզացվում են տեղական ինքնավարության մարմինների կամ վարկային հիմնարկների կողմից կոմունալ փոխառության պարտատոմսերի թողարկման ուղիով։ Տարբեր երկրներում կոմունալ վարկը տրամադրում են կոմունալ, քաղաքային, հիպոթեկային բանկերը և այլն։

Բացի տեղական ինքնավարության մարմիններից, կոմունալ վարկից օգտվում են նաև խոշոր կազմակերպություններ՝ դրա դիմաց որոշակի գույք գրավ դնելով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։