Կլեյստոգամիա (եբրայերեն՝ κλειοτο΄ς — փակ և եբրայերեն՝ γα΄μος — ամուսնություն), բույսերի ինքնափոշոտումը և ինքնաբեղմնավորումը կլեյստոգամ ծաղիկներում, որոնք սովորաբար չբացվող են, մանր, աննշան։ Այդպիսի ծաղիկներում ծաղկափոշին ծլում է փոշանոթներում, փոշեխողովակը ծակում անցնում է փոշանոթը և մտնում սերմնարանի մեջ։ Կլեյստոգամիա նկատվում է տարբեր ընտանիքի բույսերում, օրինակ, գետնանուշի, մանուշակի տարբեր տեսակների, շյուղախոտի, կորեկի մոտ։ Երբեմն, բարենպաստ պայմաններում, կլեյստոգամ բույսերում կարող է խաչաձև փոշոտում կատարվել։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 478)։