Կենտրոնախույս ուժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կենտրոնախույս ուժ, ուժ, որով շարժվող նյութական կետն ազդում է այդ կետի շարժման ազատությունը սահմանափակող և կետը կոր հետագծի վրա պահող մարմնի (կապի) վրա։ Կենտրոնախույս ուժը թվապես հավասար է mv2/r, որտեղ m-ը կետի զանգվածն է, v-ն՝ արագությունը, r-ն՝ հետագծի կորության շառավիղը, և ուղղված է հետագծի գլխավոր նորմալով (շրջանագծային շարժման դեպքում՝ շառավղորեն)։

Կենտրոնախույս և կենտրոնաձիգ ուժեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենտրոնախույս ուժը և կենտրոնաձիգ ուժը՝

  • ի հայտ են գալիս միաժամանակ
  • թվապես հավասար են
  • ուղղված են միևնույն ուղղով
  • ունեն հակառակ ուղղություններ
  • ազդում են տարբեր մարմինների վրա որպես ազդման և հակազդման ուժեր։

Կենտրոնաձիգ ուժն ազդում է շարժվող կետի, իսկ կենտրոնախույս ուժը՝ կետի ազատ շարժումը սահմանափակող մարմնի վրա։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 377