Կարդինալ Բիթոն (պիես)
Կարդինալ Բիթոն | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ձև | պիես |
Հեղինակ | Ուիլյամ Թենանթ |
Կարդինալ Բիթոն, հինգ գործողությամբ դրամա (1823), Ուիլյամ Թենանթի հեղինակած պատմական դրամա, որը հիմնված է Դեյվիդ Բիթոնի կյանքի վրա։ Հասարակության կողմից լավ չի ընդունվել։
Այս դրամատիկ պոեմը քչերն են կարդացել, և այդ քչերի կեսին անգամ այն խորապես չի հետաքրքրել։ Թեման ինքը բարձրաշխարհիկ է, իսկ կարդինալի կերպարը, որը «միայն մի փոքր է զիջում թագավորին», բավականաչափ հարմար է պոետական տաղանդով լավագույնս ներկայացնելու համար։ Բայց դժբախտաբար հեղինակն այս համարձակ մարդուն, որն անկասկած ունեցել է բարձրակարգ արքայական ու մտավոր հատկանիշներ, արժանավայել ներկայացնելու փոխարեն կենտրոնացել է այն ստոր ու զգայական մեղքերի վրա, որոնցում նրան մեղադրում էին՝ այսպիսով նրան դարձնելով պարզապես գռեհիկ մի դև (անգլ.՝ incubus): Իրականում հեղինակը նրան խոսեցնում է, բայց ոչ այն մարդուն բնորոշ բարձրաշխարհիկ լեզվով, որին ծանոթ են եվրոպական բարձր արժեքները, այլ գռեհիկ զգայասերի խոսելաոճով, որը, Նոքսի բնորոշմամբ, «իր հարկաբաժնում զբաղված է սիրուհի Մերիոն Օջիլվիով»։ Սա մերօրյա կատարելագործված ճաշակին համապատասխան ներկայացում չէ, հետևաբար ժողովուրդն այլևս այն չի դիտի[1]։
Սրանից բացի Թենանթը գրել է ևս մեկ անհաջող պիես, որից հետո դադարել բեմադրություններ գրելը։
Դեյվիդ Մակբեթ Մուրը իր «Համառոտ ակնարկ անցյալ կեսդարյա գրականության» գրքում նկարագրել է պիեսը «անարդյունավետ որպես դրամա, որը սակայն լի է բարձր արժանիքների ու հետաքրքրությունների մասին հատվածերով»[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ William Tennant in "Biographical Dictionary of Eminent Scotsmen" by William Chambers
- ↑ Moir, David Macbeth Sketches of the Poetical Literature of the Past Half-Century (1851; 1852) 190-92