Կարաս։ Էրեբունի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարաս

Կարաս, գտնվում է Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանում։ Հայտնաբերվել է Արին բերդից[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարաս՝ կավե, դարչնագույն, թեթևակի ուռուցիկ նեղ հատակով, դեպի վեր լայնացող ձագարաձև իրանով, վերևի կեսում՝ ուռուցիկ ուսերով, որոնք նեղանալով կազմում են հարթ կտրված և դուրս փռված շուրթը։ Շուրթի տակ՝ մեկ, ուսին երկու ոլորած պարանի զարդագոտիներ են, որից ներքևի ուռուցիկ գոտու վրա ներճկված անկանոն եռանկյուններ են։ Վզին՝ երեք ակարկի և գոտու վրա չորս տիրուսի տարողության նշաններն են։

  • Բարձրություն՝ 1,75 մ, իրանի տրամագիծ՝ 1,16 մ, բերանի տրամագիծ՝ 68 սմ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Էրեբունի թանգարան․ Թանգարանային հավաքածուն». .erebuni.am. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 28-ին.
  2. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց - թանգարան, Կատալոգ, Երևան 2017թ.